00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ վկայակոչելով Սարի թաղի ձերբակալությունները

© Sputnik / Asatur YesayantsОмбудсмен Армении Арман Татоян
Омбудсмен Армении Арман Татоян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով անձի ձերբակալման ու բերման ենթարկելու՝ գործող նորմերի սահմանադրականությունը: ՄԻՊ հաղորդագրության մեջ վկայակոչվում են ՊՊԾ գնի գրավման օրերին կատարված ձերբակալությունները:

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` բարձրացնելով վարչական ձերբակալման և բերման ենթարկելու օրենսդրական կարգավորումների՝ ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխանության հարցը:

ՄԻՊ դիմումում նշվում է, որ պրակտիկայում անձի ձերբակալությունը ու բերման ենթարկելը կատարվում է մարդու իրավունքների խախտումներով:

Омбудсмен Арман Татоян - Sputnik Արմենիա
ՄԻՊ. Փաստաբաններին թույլ չեն տվել հանդիպել բերման ենթարկվածներին

Պաշտպանը վկայակոչում է ՊՊԾ գնդի շուրջ հուլիս ամսվա ընթացքում ծավալվող իրադարձությունների ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված մարդու իրավունքների խախտումները, ինչպիսիք են՝ անձին ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ չտեղեկացնելը, փաստաբանի մուտքը ոստիկանական շենք արգելելը և այլն:

ՄԻՊ-ի դիմումի համաձայն, անձին ազատությունից զրկելու մեխանիզմի գործադրման սկզբնական պահ պետք է համարել նրան փաստացի արգելանքի վերցնելը` անկախ նրա նկատմամբ կիրառվող ներգործության միջոցի տեսակի անվանումից կամ անձի կարգավիճակից: 

Ընդ որում, անձն անհապաղ պետք է տեղեկացվի ազատությունից զրկվելու պատճառների մասին, իրավունք ունենա իրեն ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնել իր ընտրած անձին, ինչպես նաև ապահովվի փաստաբան ունենալու, իր նախընտրած բժշկի կողմից բժշկական զննության ենթարկվելու, իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքը:

Разгон демонстрантов в Сари тахе - Sputnik Արմենիա
ՄԻՊ-ը բացատրություն է պահանջում ոստիկանությունից

Բացի այդ, պետք է ապահովվի նաև անձի՝ լռություն պահպանելու իրավունքը:

Սահմանադրական դատարան ներկայացված դիմումում բարձրացվել են նաև ազատությունից զրկման փաստի առթով արձանագրություն կազմելու, ազատությունից զրկված անձին այն հանձնելու, արձանագրության բովանդակությանը ներկայացվող պահանջների հետ կապված խնդիրները:

Խախտումների հիմքում, պաշտպանի կարծիքով, ընկած է հենց օրենսդրական թերի կարգավորվածությունը, որը շտկելու հարցում ՄԻՊ գրասենյակն ակնկալում է ՍԴ աջակցությունը:

Լրահոս
0