Մաթիաս Քիսլեր
«Մենք պետք է ջանասիրաբար աշխատենք, որպեսզի հետընթաց թույլ չտանք»,- ասաց Քիսլերը։ Ներկա պահին երկու երկրներն իրականացնում են մի շարք համատեղ նախագծեր, որոնք կյանքի են կոչվում ինչպես Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, այնպես էլ այլ գերմանական կազմակերպությունների հովանու ներքո։
Գերմանիան Հայաստանի երրորդ խոշոր տնտեսական գործընկերն է, հայկական շուկայում գործում է շուրջ 700 գերմանական ընկերություն։ Քիսլերի համար Հայաստանը հարուստ մշակույթ և պատմություն ունեցող երկիր է, որով անհնար է չհպարտանալ։