00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիայի ամոթի խարանը. Դինքը կդառնար 62 տարեկան

© ajansuniversite.istanbul.edu.trГрант Динк
Грант Динк - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Ստամբուլի «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր, Թուրքիայի հայտնի մտավորական, հրապարակախոս Հրանտ Դինքի ծննդյան օրն է։ 2007 թվականի հունվարի 19-ին թերթի խմբագրության մուտքի մոտ նրան սպանեցին։ Սպանության մանրամասները դեռևս բացահայտվում են։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Թուրքական հատուկ ծառայությունները տարածել են ձայնագրություններ, որոնցում հստակ զգացվում է, որ շատ ոստիակններ անմիջական կապ են ունեցել Հրանտ դինքի սպանությունունը կազմակերպողների հետ։

Հրանտ Դինքի ծննդյան օրվա նախօրեին իրավապահ մարմինների հրապարակածը վերլուծելու համար Sputnik Արմենիան զրուցեց «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանի հետ։

Բագրատ Էստուկյանը նշեց, որ իրենց համար դա նորություն չէ, քանի որ Դինքի սպանությունը կատարվել է թուրքական պետության հովանու ներքո։

«Դա Թուրքիայի կատարած ոճիրն է, այդ պետության ամոթի խարանը։ Հիմա էլ Էրդողանի կառավարությունը այդ ձայնագրությունները մեջբերում է՝ պատժելու համար զինված հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ մեղադրվող Գյուլենի կողմնակիցներին, մինչդեռ Հրանտի սպանությանը առնչություն ունեն նաեւ շատ ոչ գյուլենականներ»,- ասաց Բագրատ Էստուկյանը։

Նա համոզված է, որ տվյալ դեպքում Դինքի սպանությունն օգտագործվում է որպես միջոց՝ գյուլենականներին վնասազերծելու համար, դա քաղաքական խաղ է, Դինքի դեմ գործած ոճրով իրար մեջ հարցեր են լուծում։

Խմբագրի խոսքով, իրենք ոչ միայն ձայնագրություններ են լսել, այլև դիտել են տեսանյութեր, որոնցում թուրք իրավապահները քաջալերում, մտերմիկ հարաբերություններ են ստեղծում Դինքին սպանած ոճրագործների հետ։

Բագրատ Էստուկյանը հրանտ Դինքին բնութագրեց որպես բարձր գաղափարներով, ժողովրդավար ու արդարամիտ մարդու, որը ոչ թե ատում էր թուրքերին, այլ ցանկանում էր հասնել Հայկական հարցի լուծմանը։

Грант Динк — турецко-армянский журналист, колумнист, главный редактор турецко-армянской газеты «Агос» - Sputnik Արմենիա
Թուրքիայում կարծում են, որ Դինքի սպանությունը դարձավ հեղաշրջման սկիզբը

«Հրանտ Դինքն իր գործունեությամբ ճեղքեց Թուրքիայի անհանդուրժողականության պատնեշը։ Հասարակության գիտակցությանը հասավ, թե ինչ է տեղի ունեցել հայերի հետ, և այժմ շատ հասարակական, քաղաքական ու մշակությաին գործիչներ խոսում են ցեղասպանության մասին ու պետությանը կոչ անում ընդունել այն»,- նկատեց Էստուկյանը։

Դինքի մահից հետո նրա անվան հիմնադրամ են ստեղծել հարազատները ու ամեն տարի, Հրանտի ծննդյան օրը պարգևատրում են համարձակ գործունեւոթյամբ աչքի ընկնող գործիչներին։

Բագրատ Էստուկյանն իր խոսքը եզրափակեց նրանով, որ Հրանտ Դինքը կարևոր ներդրում է կատարել Թուրքիայի քաղաքական ու հասարակական կյանքում, և իրենք շարունակում են նրա ավանդը։

Լրահոս
0