00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:22
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ի՞նչ Անկախության 25–ամյակ. աթոռները կորցնելու վախից պաշտոնյաների աչքին բան չի երևում

© Sputnik / Asatur YesayantsПлощадь Республики. Ереван
Площадь Республики. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դեռևս մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի Անկախության 25–ամյակի միջոցառումների համար գրեթե 2 մլրդ դրամ է հատկացվելու 2016 թվական պետական բյուջեից:

Հեծանիվ հերթական անգամ չի հայտնագործվելու, ու, ինչպես սովորաբար, սպասում ենք տոնական շքերթի, ինչ-որ համերգի և մայրաքաղաքի ու հիմնական քաղաքների ինչ-որ հրապարակներում, այգիներում զանազան միջոցառումների` մի քիչ մեծերի, մի քիչ փոքրերի համար:

Դե, ցուցահանդեսներ էլ կարող են լինել, օրինակ` Ազգային արխիվում, Պետական պատկերասրահում, էլի ինչ-որ վայրերում: Այս մասին գրելու առիթն էլ չէր լինի, եթե ստանդարտ միջոցառումների նկատմամբ դրանք իրագործող գերատեսչությունների ստանդարտից դուրս վարքը չլիներ:

Արդեն գրեթե մեկ շաբաթ է` փորձում ենք Հայաստանի պաշտպանության, մշակույթի նախարարություններից ու Երևանի քաղաքապետարանից պարզել, թե հատկապես որն ինչ միջոցառում է իրականացնում Անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Երբ Պաշտպանության նախարարությունից գոնե ասվում է, որ ռազմական շքերթն են անելու,բայց դրա մասին փակագծեր չեն բացելու մինչև ինչ-որ ամսաթիվ, էլի հասկանում ես: Գուցե ռազմական գաղտնիքի խնդիր այստեղ էլ կա: Բայց երբ մեկ շաբաթ շարունակ խոսքը կտուրն են գցում Մշակույթի նախարարությունից ու քաղաքապետարանից, ոչ մի բացատրություն չկա:

Մնում են ենթադրություններն այն մասին, որ նշյալ գերատեսչությունները կա՛մ գումարը ստացել, բայց դեռ չգիտեն, թե ինչը որտեղ է ծախսվել ու, ի վերջո, ինչ են ցույց տալու տոնական օրը, կա՛մ կառավարությունում նոր վարչապետի նշանակմամբ սպասվող փոփոխություններն այստեղ էլ արդեն ունեցել են իրենց ազդեցությունը:

Մի անկյուն գտած, շառից —փորձանքից հեռու, մամուլի քարտուղարները, փոխնախարարներն ու նախարարների ժամանակավոր պաշտոնակատարները սպասում են իրենց գլխի գալիքին:

Պարզապես այս դեպքում էլ քաղաքապետարանի լռությունն է առնվազն տարօրինակ դառնում: Շատ էլ, Կարեն Կարապետյանը Երևանի նախկին քաղաքապետն է եղել, մի ավել բառի համար,վարչապետական գործերը թողած, հո ձեզնո՞վ էլ չի զբաղվելու:

Հ.Գ. Նկատենք,որ այստեղից-այնտեղից, միջոցառումների մասին լուրեր, իհարկե, հնարավոր է գտնել ու հրապարակել: Բայց ինչու՞ է լռում պաշտոնական լրատվությունը:

Լրահոս
0