00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստոպ, նկարված է. Հայաստանում մեկնարկեց ռուսական կինոյի շաբաթը

© http://brainsly.net/кино, фильм, кинематограф, кинолента
кино, фильм, кинематограф, кинолента - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանին և Ռուսաստանին կապում են ոչ միայն բազմադարյա բարեկամական հարաբերությունները, քաղաքականությունն ու տնտեսությունը, այլ նաև՝ մշակույթը։ Հայ և ռուս դերասանները բազմաթիվ անգամ նկարահանվել են համատեղ ֆիլմերում, ստեղծագործել են միասին:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանն այսօր ընդունեց Ռուսաստանից ժամանած հատուկ հյուրերին` անվանի դերասաններին և ռեժիսորներին։ Նրանք «Ռուսական կինոյի շաբաթ» միջոցառման հյուրերն էին։

Սեպտեմբերի 14-ից 18-ը Ռուսական մշակույթի օրվա շրջանակում Երևանում, Գյումրիում և Աբովյանում Ռուսական կինոյի շաբաթ կանցկացվի։

Հայերն ու ռուսները կինոյում

Նախագծի հյուրերից մեկը` Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության կինեմատոգրաֆի բաժնի տնօրենի տեղակալ Գալինա Ստրոչկովան, կարծում է, որ հայ և ռուս ժողովուրդներն իրար կապող շատ օղակներ ունեն:

«Ավագ սերունդը մեծացել է այն ֆիլմերով, որոնցում նկարահանվել են հիանալի հայ դերասանները, և մինչև հիմա այդ ֆիլմերը համարվում են մեր կինեմատոգրաֆի դասական գործերը»,- ասաց նա։

© Sputnik / Asatur YesayantsԳալինա Ստրոչկովա
Заместитель Директора Департамента кинематографии Министерства культуры Российской Федерации Галина Строчкова  - Sputnik Արմենիա
Գալինա Ստրոչկովա

Ստրոչկովան ուրախալի համարեց այն փաստը, որ «Ռուսական կինոյի շաբաթը» դարձել է ավանդական միջոցառում, և հայտնեց, որ այս տարի Ռուսական կինոյի տարին անցկացվում է ողջ աշխարհում:

«Այսօր մենք բերել ենք ժամանակակից ֆիլմեր, որոնք արտացոլում են ժամանակակից ռուսական կինոյի բազմազանությունը: Այս տարվա ամենաեկամտաբեր ֆիլմը «Էկիպաժն» է»,- ասաց գերատեսչության ներկայացուցիչը:

Ռուսական կինոն Հայաստանի հաճախակի հյուրն է

Հայաստանում ռուսական կինեմատոգրաֆը չափազանց պահանջված է և մեծ ուշադրություն է վայելում, կարծում է Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:

© Sputnik / Asatur YesayantsՄարկ Կալինին
Директор Российского центра науки и культуры в Ереване Марк Калинин - Sputnik Արմենիա
Մարկ Կալինին

«Դրա հաստատումը Հայաստանում անցկացվող շատ կինոփառատոներում ներառված ռուսական կինոյի ծրագիրն է: Օրինակ՝ «Ոսկե ծիրան», «Կին» փառատոները, «Ռեանիմացիա»» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը և այլն: Ուրախալի է, որ այդ փառատոներում պահանջարկ ունի նաև ռուսական կինոն. հայ հանդիսատեսը նրբորեն զգում և հասկանում է արվեստը»,- ասաց Կալինինը:

Նրա խոսքով՝ ռուսական կինոյի օրերն անցնում են շատ կազմակերպված և պրոֆեսիոնալ մակարդակում:

Նա Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան անունից ողջունեց ռուսական կինոյի բոլոր սիրահարներին:

Հայաստանի մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանն էլ նշեց, որ դա շատ կարևոր ծրագիր է, քանի որ իրագործվում է «Հաայստանում Ռուսական մշակույթի օրեր» նախագծի շրջանակում:

© Sputnik / Asatur YesayantsՆերսես Տեր-Վարդանյան
Заместитель Министра культуры Республики Армения Нерсес Тер-Варданян - Sputnik Արմենիա
Ներսես Տեր-Վարդանյան

«Դա հայ-ռուսական համագործակցության մի մասն է: Վերջին տարիներին ռուսական կինոարտադրությունը զարգանում է արագ տեմպերով: Ֆիլմերի ցուցադրություն կլինի Երևան, Գյումրի և Աբովյան քաղաքներում: Կարծում եմ, որ այս շաբաթվա ընթացքում պետք է ժամանակ գտնել և հարստացնել կյանքը ռուսական կինոարվեստով»,- ասաց նա:

«Շարմ Հոլդինգի» տնօրեն Կարեն Ղազարյանն ու «Հայաստանում Ռուսական կինոյի շաբաթի» պրոդյուսեր Ալլա Ռազուվաևան ողջունեցին բոլորին և շնորհակալություն հայտնեցին երկու երկրի մշակույթի նախարարություններին աջակցության համար:

Միջոցառումն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության, ՌԴ մշակույթի նախարարության, Հայաստանում ՌԴ դեսպանատան աջակցությամբ: Նախագծի իրագործման գործում դերակատարություն են ունեցել նաև Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Երևանի թատրոնի և կինոյի ինստիտուտը:

Կինոցուցադրությունների հիմնական հարթակները կդառնան «Մոսկվա» կինոթատրոնը Երևանում, Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը, Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնը, Աբովյանի Ռուս և հայ ժողովուրդների բարեկամության թանգարանը:

Միջոցառման գլխավոր նպատակը երկու երկրների և ժողովուրդների մերձեցումն է, ռուսական մշակույթով, մասնավորապես կինոարվեստով հետաքրքրվող մարդկանց միավորումը, փորձի և ավանդույթների փոխանակումը: Ֆիլմերը կներկայացնեն դրանց ստեղծողները, դիտումներից հետո քննարկումներ կանցկացվեն հանդիսատեսի հետ:

Ռուս կինեմատոգրաֆիստները հայ հանրությանը կներկայացնեն տարբեր ժանրերի ֆիլմեր. «Մարտ Սևաստապոլի համար» և «Գումարտակ» ռազմական դրամաները, «Սիրո մասին» ֆիլմը, «Համադասարանցիները», «Նախաճած հայրիկի մոտ» կատակերգությունները, «Մաքուր արվեստ» դետեկտիվը, «Ուրվականը» ընտանեկան ֆիլմը, «Գայլերը և ոչխարները. խելագար կերպարափոխություն» անիմացիոն ֆիլմը, «Դուխլես», «Դուխլես 2», «Խաղադրույք սիրո վրա», «Անձնակազմ» ֆիլմերը, ինչպես նաև «Երկրաշարժ» ֆիլմի փակ ցուցադրությունը:

Ծրագրի պաշտոնական հյուրերի թվում են ՌԴ մշակույթի նախարարության կինեմատոգրաֆի բաժնի տնօրենի տեղակալ Գալինա Ստրոչկովան, հայտնի կինեմատոգրաֆիստներ՝ Նիկիտա Միխալկովի «ՏրիՏէ» ստուդիայի պրոդյուսեր Լեոնիդ Վերեշչագինը, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովը, «Նոր մարդիկ» ընկերության պրոդյուսեր Նատալյա Մոկրիցկայան, «Խաղադրույք սիրո վրա» ֆիլմի ռեժիսոր Արտյոմ Միխալկովը, «Նախաճաշ հայրիկի մոտ» ֆիլմի պրոդյուսեր Գեորգի Շաբանովը, պրոդյուսեր, կաստինգ տնօրեն Գորդանա Միլևիչը, ինչպես նաև դերասաններ Կատերինա Շպիցան, Միլոշ Բիկովիչը:

Ցուցադրությունների մուտքն ազատ է:

Լրահոս
0