00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փոքր և միջին ձեռնարկատերերը պահանջում են վերջ տալ բիզնես ցեղասպանությանը

© Photo : Unsplash / Bermix StudioКоррупция
Коррупция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՓՄՁ–ների զարգացման թիվ մեկ թշնամին մենաշնորհն է։ Փոքր և միջին ձեռնարկատերերի վստահեցմամբ` 2008 թվականից ի վեր Հայաստանում տիրում է կոռուպցիան ու մենաշնորհը։ Դրա պատճառով էլ Հայաստանում ձեռնարկությունները փակվում են, իսկ միջին խավն այդպես էլ չի ձևավորվում։

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. Վարչապետի մակարդակով բազմիցս հայտարարվել է, որ Հայաստանում կա մենաշնորհ, մշակվել են կոռուպցիայի ու մենաշնորհի դեմ պայքարի մեխանիզմներ, բայց դրանք հասարակական լայն զանգվածների համար այդպես էլ նկատելի չեն դարձել։ Որպես կատարված ու չկատարված գործերի արդարացում` այս կամ այն պաշտոնյան պարբերաբար հայտարարում է, որ արդյունքները նկատելի են դառնում մի քանի տարուց։

ՓՄՁ-ների ներկայացուցիչները հայտարարում են, որ վերջին 2 վարչապետների օրոք իրենք լավ բան չեն տեսել։ Հիմա ակնկալիքներ ունեն նոր վարչապետից։ Հանրապետության նախագահին ու նորանշանակ վարչապետին նրանք նամակով են դիմելու։

«2008 թվականից ի վեր Հայաստանում տեղի է ունեցել բիզնես ցեղասպանություն։ Կործանվել են ձեռներեցներ, կորուստների պատճառով մարդիկ ինքնասպան են եղել, սրացել է ատելությունն իշխանության նկատմամբ։ Ես գիտեմ տաքսի ծառայությունների տնօրենների, որոնք ինքնասպան են եղել անարդար պայմանների ու տուգանքների պատճառով»,- ասաց «Ձեռներեցների կոնֆեդերացիայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։

© Sputnik / Gohar SargsyanՓոքր և միջին ձեռնարկատերերը պահանջում են վերջ տալ բիզնես ցեղասպանությանը
Тигран Ованисян, Гагик Даниелян и Погос Оглукян - Sputnik Արմենիա
Փոքր և միջին ձեռնարկատերերը պահանջում են վերջ տալ բիզնես ցեղասպանությանը

«Հայաստանի տոնավաճառներ» հկ-ի նախագահ Գագիկ Դանիելյանն էլ ընդգծեց, որ Կարեն Կարապետյանից պահանջելու են քայլեր, որ չփակվեն փոքր և միջին ձեռնարկությունները, կառավարության հանդեպ հավատը վերականգնվի ու արտագաղթը մեղմանա։

«Մեզ պետք չէ, որ մեր վարչապետն Անգլիայում սովորած լինի կամ 7 լեզու իմանա։ Թող նա իմանա միայն մեկ լեզու` ժողովրդի լեզուն»,-ասաց նա։

Փոքր և միջին ձեռնարկատերերը կարծում են, որ Հայաստանում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ արդար աշխատելով գրպանդ գումար չի գալիս։ Նոր վարչապետից նրանք ակնկալիքներ ունեն, որ վարչարարությունը կնվազի, իսկ օրինական ճանապարհով հնարավոր կլինի բիզնեսով զբաղվել։

Տեղեկացնենք, որ Հայաստանում ձեռնարկությունների մոտ 80 տոկոսը ներառված է ՓՄՁ ոլորտում։ Փոքր և միջին ձեռնարկությունների համար կան սահմանված չափորոշիչներ։ Փոքր են համարվում այն ձեռնարկությունները, որոնք ունեն 5-50 աշխատակից և 500 միլիոն դրամի ակտիվ։ Միջին են համարվում 50-250 աշխատակից և 1 միլիարդ դրամի ակտիվ ունեցող ձեռնարկությունները։ Ամբողջ աշխարհում գաղտնիք չէ, որ ՓՄՁ-ները նպաստում են երկրում աղքատության նվազմանն ու տնտեսական աճին։ Մինչդեռ մենաշնորհը կլանում է նրանց։

Լրահոս
0