ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի — Sputnik. «The Times»-ը հաղորդում է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում հայ ֆուտբոլիստի վնասվածքը կրկին զգացվել է: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Պարբերականը հաղորդում է, որ Մխիթարյանը խորացրել է վնասվածքը և մոտավորապես 10 օրով կբացակայի:
Ըստ ամենայնի՝ նա չի մասնակցի «Մանչեսթեր Յունայթեդի» առաջիկա 3 հանդիպումներին «Ֆեյենորդի», «Ուոթֆորդի» և «Նորթհեմփթոն Թաունի» հետ: