ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնում աշխատանքային գործունեության ավարտի կապակցությամբ ՌԴ վարչապետը երախտագիտությունն է հայտնել արդյունավետ համագործակցության համար:
«Որպես կառավարության ղեկավար, Դուք շատ մեծ ներդրում եք ունեցել Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման համար: Ձեր ակտիվ մասնակցությամբ կյանքի են կոչվել նշանակալի առևտրա-տնտեսական, ներդրումային և արդյունաբերական նախագծեր: Սկիզբ է դրվել էներգետիկ, ենթակառուցվածքային, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար բնագավառներում մի շարք կարևորագույն նախաձեռնությունների»,- գրել է ՌԴ վարչապետը։
Նա բարձր է գնահատել Աբրահամյանի ներդրումը եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի լիարժեք մասնակցության տեսանկյունից:
Արդյունքում, Մեդվեդևի գնահատմամբ, հայաստանյան տնտեսությունն իր զարգացման համար հավելյալ ներուժ ստացավ, իսկ ազգային արտադրողները` հնարավորություն աշխատել Եվրասիական Միության հսկայական շուկայում:
«Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները, որոնք մշտապես կայացել են ընկերական, վստահելի մթնոլորտում: Վստահ եմ, որ այսուհետ ևս ուշադրության կենտրոնում եք պահելու հայ-ռուսական երկկողմ համագործակցության զարգացման հարցերը»,- գրել է Դմիտրի Մեդվեդևը։
ՌԴ վարչապետն իր նախկին գործընկերոջը մաղթել է քաջ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք: