ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. McDonald's բացելու համար վրացի գործարար Թեմուր Չկոնիայի գործընկերը դարձավ Հայաստանից մի գործարար։
«Ես դեռ չեմ ասի նրա անունը, սակայն կնշեմ, որ նախընտրում եմ ուժեղ գործընկերների։ Կարևորն այն է, որ իշխանությունները մոտ լինեն գործարարների հետ, այլ ոչ թե գործարարներն` իշխանության», — ասաց Չկոնիան։
Նրա խոսքով, երկու գործարարներն էլ մշտապես բանակցություններ են վարում 2017 թվականին Երևանում արագ սննդի հայտնի առաջին ռեստորանը բացելու համար։
«Մենք մշտապես կապի մեջ ենք միմյանց հետ, ինչպես նաև McDonald's-ի գլխամասի։ Պարբերաբար քննարկում ենք վայրը, ճարտարապետական շինություններն ու կազմակերպչական հարցեր լուծում», — նշեց Չկոնիան։
Նա հայտնեց, որ Երևանում ապագա ռեստորանի համար արդեն ընտրվել է երեք վայր, սակայն դրանց մասին մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ։ Ռեստորանը կառուցելու համար անհրաժեշտ է 1500 քմ տարածք։
Վրաստանի խոշոր ձեռներեց Թեմուր Չկոնիան արդեն հավանություն է ստացել է Հայաստանում McDonald's բացելու համար։ Այդ հարցը որոշվել է Օռլանդոյում (ԱՄՆ, Ֆլորիդա նահանգ)` McDonald's ընկերության ներկայացուցիչների հանդիպման շրջանակում։
Ավելի վաղ նա ասել էր, որ մայրաքաղաքից հետո McDonald's կբացվի նաև Հայաստանի այլ քաղաքներում։
Թբիլիսիում հայտնի ցանցի առաջին ռեստորանը Թեմուր Չկոնիան բացել է 90-ականներին։ Այժմ Վրաստանում գործում է McDonald's-ի մի քանի ռեստորան։ Բացի այդ, գործարարը Վրաստանում Coca-Cola-ի գործարանի և մի շարք այլ ձեռնարկությունների սեփականատերն է։