00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
52 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս անգամ կին, հաջորդը` միասեռական. «Goօgle»–ն ընտրում է նախագահին

© SputnikХиллари Клинтон
Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ընտրություններում հաղթելու համար ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը տեղեկատվական պատերազմ է հայտարարել հայտնի որոնողական համակարգի` «Goօgle»–ի միջոցով։ PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը մեկնաբանել է կատարվածն ու հայ օգտատերերին խորհուրդ տվել «Goօgle»–ին չվստահել նաև հայաստանյան ընտրություններում։

ԵՐԵՎԱՆ, 13 սեպտեմբերի — Sputnik, Գոհար Սարգսյան. Անվանի հոգեբան Ռոբերտ Էփսթայնն ապացուցել է, որ «Goօgle» որոնողական համակարգը զբաղվում է ուղեղների «լվացմամբ» և աջակցում է Քլինթոնին նախընտրական քարոզարշավում։ Հիլարի Քլինթոնի մասին տեղեկություն որոնելիս` «Goօgle»-ն անմիջապես հուշում է այնպիսի տարբերակներ, որոնք ԱՄՆ նախագահի կին թեկնածուին դրական քողի տակ են ներկայացնում։ PR մասնագետ Հայկ Կիրակոսյանը հիշեցնում է` պատերազմները վաղուց են տեղափոխվել տեղեկատվական տիրույթ։

«Այսօր ամբողջ տեղեկատվության հոսքը Հիլարի Քլինթոնի մասին է, ինչքան էլ Դոնալդ Թրամփը (ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հանրապետական կուսակցությունից) կոտորվեց փողեր ծախսելով։ Իսկ ամենաթանկ պրոդուկտն ուշադրությունն է։ Հիլարի Քլինթոնի` ԱՄՆ նախագահ ընտրվելու հավանականությունը չափից ավելի մեծ է, որքան էլ ցավալի չլինի մրցակցի` Թրամփի համար։ Որոշակի ինտուիտիվ ու տրամաբանական եզրահանգումներով պետք է բոլորիս համար պարզ լինի` եթե նախորդ նախագահը սևամորթ է, հաջորդը պետք է լինի կին, կնոջից հետո չի բացառվում, որ համասեռամոլ լինի»,- ասաց PR մասնագետը։

Սրանով Միացյալ նահանգներն ուզում է ցույց տալ իր մտքի ազատությունն ու նորաձևություն թելադրել նախագահի ընտրություններում նաև իր սահմաններից դուրս։

Надпись Google на портрете Хиллари Клинтон - Sputnik Արմենիա
Փորձագետներ. Google–ը մանիպուլյացիայի է ենթարկում միլիոնավոր մարդկանց` հօգուտ Քլինթոնի

Այնուամենայնիվ, բարձրացած աղմուկից հետո, ըստ կանխատեսումների, հնարավոր է` «Goօgle»-ը հանդես գա սոցիալական նախագծով, նույնիսկ Թրամփին աջակցող քայլեր անի։ Մյուս կողմից էլ, Կիրակոսյանի վստահեցմամբ, նշյալ որոնողական համակարգը մեծ համբավ ունի ամբողջ աշխարհում, և մի բլոգերի կամ հոգեբանի «հայտնագործությունը» դրա անվան վրա բացասական ազդեցություն չի ունենա։

«Մարդիկ շարունակելու են հավատալ Goօgle»-ին,- հավաստիացրեց նա։

PR մասնագետը չբացառեց, որ այս սկանդալային պատմության հետևում կանգնած լինի Հիլարի Քլինթոնի շտաբը` ներկայացնելով կին թեկնածուին որպես մեկը, որին դավաճանել է ամուսինը, նա ցանկանում է հայտնվել իշխանության բարձունքին, իսկ նրան խոչընդոտում են։

«Այս դեպքում չեզոք ընտրազանգվածի մոտ առաջանում են որոշակի բնազդներ, խղճում են, ջենտլմենական զգացումներ ունենում։ Պաշտպանական բնազդն է առաջ գալիս»,-ասաց մասնագետը։

Այս ամենից պետք է նախ դաս քաղի հայ հասարակությունը, որը վստահում է սոցիալական ցանցերին ու որոնողական համակարգերին։ Կիրակոսյանը նշում է, որ մեզանից յուրաքանչյուրի մասին համաշխարհային սարդոստայնն ավելի մեծ տեղեկություն ունի, քան մեր ընտանիքները։ Ինտերնետը ստվերային ուղղորդողի դեր է խաղում։

Քանի որ ինքը` «Goօgle»-ը, զբաղվում է հասարակությանն ինֆորմացնելով, ինքն էլ որոշում է ճաշից հետո դեսերտը կլինի, թե հակառակը։

Լրահոս
0