00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
36 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Անահիտ Մանասյան
Այս փուլում ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյան
13:07
2 ր
Սերգեյ Կոպիրկին
ՀՀ–ից ավելի քան 5000 ուսանող այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում. Սերգեյ Կոպիրկին
13:09
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Անահիտ Մանասյան
Այս փուլում ես այնտեղ եմ, որտեղ պետք է լինեմ. Անահիտ Մանասյան
14:48
2 ր
Սերգեյ Կոպիրկին
ՀՀ–ից ավելի քան 5000 ուսանող այժմ կրթություն է ստանում ՌԴ–ում. Սերգեյ Կոպիրկին
14:50
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ոստիկանության 2 պաշտոնատար անձի մեղադրանք է առաջադրվել

© Sputnik / Asatur YesayantsПолиция
Полиция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության 2 պաշտոնատար անձի։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Մեղադրանք է առաջադրվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի պետի հետախուզության գծով պատասխանատու, ոստիկանության մայոր Ալբերտ Վ.-ին ու նույն բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Կամո Բ.-ին՝ պաշտոնեական կեղծիք և անփութություն կատարելու համար: Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունը։

Նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ տարբեր նախաքննական մարմիններում քննված քրեական գործերով 15 անձանցից 14-ին մեղադրանք է առաջադրվել ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու, իսկ մեկ անձի՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար, վերջիններս տարբեր ժամանակներում քրեական գործերով ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց հայտնաբերելու նպատակով քննիչների որոշումներով հայտարարվել է հետախուզում: Վերջիններիս կողմից հիշյալ մեղադրյալների հետախուզման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնին, որոնց կապակցությամբ բաժնի աշխատակիցները կազմել են հետախուզական գործեր:

Ալբերտ Վ.-ն, առանց քննիչների կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, հետախուզվողներին հայտնաբերելու վերաբերյալ դրական ցուցանիշ ունենալու անձնական դրդումներից ելնելով, պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող՝ հետախուզական գործերը կարճելու մասին որոշումների մեջ մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկություններ: Մասնավորապես՝ Ալբերտ Վ.-ն 13 մեղադրյալների վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործերը կարճելու մասին որոշումներ՝ հիմքում նշելով մտացածին, կեղծ տեղեկություններ, իբր, վերջիններիս վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչների կողմից դադարեցվել է կամ քրեական գործերով վարույթը կարճվել է:

Բացի այդ, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու մեջ մեղադրվող անձի վերաբերյալ հետախուզական գործը կարճելու նպատակով, Ալբերտ Վ.-ն, հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ի անունով կազմել է հետախուզական գործը կարճելու մասին որոշման նախագիծ, որի մեջ ևս մտցրել է ակնհայտ կեղծ տվյալներ, թե, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական հետապնդումը քննիչի կողմից դադարեցվել է, այնուհետև որոշումը ներկայացրել է օպերլիազորի ստորագրմանը՝ հավաստիացնելով դրա կայացման բավարար հիմքերի մասին և չտեղեկացնելով կատարված կեղծիքի մասին, իսկ օպերլիազորը անփութորեն ստորագրել է որոշման տակ:

Հիշյալ բաժնի օպերլիազոր Կամո Բ.-ն, իր հերթին, առանց քննիչի կողմից քրեական գործերով վարույթը կարճելու կամ հետախուզվող մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների առկայության, մեղադրյալի վերաբերյալ անձամբ կայացրել է հետախուզական գործը կարճելու մասին որոշում՝ հիմքում նշելով կեղծ տեղեկություններ, իբր, մեղադրյալի վերաբերյալ քրեական գործով վարույթները քննիչի կողմից կարճվել է, իսկ հայտարարված հետախուզումը՝ դադարեցվել:

Այսպիսով՝ 15 հետախուզական գործերը կարճելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ուղարկվել են ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ինչի արդյունքում հիշյալ անձանց տվյալները հանվել են Հայաստանի Հանրապետության կողմից հետախուզվող անձանց հաշվառումից, դադարեցվել են մեղադրյալներին հայտնաբերելու ուղղությամբ փնտրողական գործողությունները:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0