00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փանջիկիձե. «Չէի ասի, որ Վրաստանի համար ավելի կարևոր է Ադրբեջանը, քան Հայաստանը»

© Sputnik / Asatur YesayantsМайя Панджикидзе
Майя Панджикидзе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Հայաստանում է` մասնակցելու «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով քննարկմանը։ Նա անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններին ու Ռուսաստանի արձագանքին` ՆԱՏՕ–ին Վրաստանի անդամակցության վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի-Sputnik. Վրաստանի նախկին արտգործնախարար Մայա Փանջիկիձեն Հայաստանին ու Ադրբեջանին միևնույն նժարի վրա է դնում կարևորության տեսանկյունից։

«Ես չէի ասի, որ մեզ համար ավելի կարևոր է Ադրբեջանը, քան Հայաստանը, երկուսն էլ մեր հարևաններն են»,-ասաց նա։

Նա ընդգծեց, որ Վրաստանը Հայաստանի հետ միշտ էլ պաշտոնական լավ հարաբերություններ է ունեցել, ինչը չի կարող ասել տնտեսական հարաբերությունների մասին։ Դրանք, նրա դիտարկմամբ, այնքան էլ զարգացած չեն, սակայն առաջընթացի ներուժ նա, այնուամենայնիվ, տեսնում է։

«Ես համամիտ եմ, որ մենք ինտենսիվ տնտեսական հարաբերություններ չունենք, և դրանք պետք է զարգացնել։ Չնայած Վրաստանն ուզում է դեպի ՆԱՏՕ գնալ, իսկ Հայաստանն ուրիշ պլաններ ունի, դա ոչ մի կերպ չի ազդի, որպեսզի ստեղծվեն տնտեսական լավ հարաբերություններ»,-ասաց Փանջիկիձեն։

Նա հիշեցրեց, որ Վրաստանն անկախացումից ի վեր ինտենսիվ կերպով աշխատում է ՆԱՏՕ-ին անդամակցելու ուղղությամբ։ Բայց նա չթաքցրեց, որ իր երկիրն ուզում է նաև լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ։

Река Кура - Sputnik Արմենիա
Հայաստան, Վրաստան, Ադրբեջան. Ո՞վ է ավելի շատ աղտոտում Քուռը

«Մենք աշխատում ենք, որ Ռուսաստանի հետ ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական լավ հարաբերություններ լինեն, բայց դա այս պահին հնարավոր չէ։ Ես հույս ունեմ, որ ապագայում դա կփոխվի։ Մենք փոքր երկիր ենք, չենք կարող մեզ թույլ տալ այն շքեղությունը, որ որևէ մեկի հետ վատ հարաբերություն ունենաք, բայց տարածքաշրջանային առումով մենք հետաքրքրված ենք, որ բոլորի հետ լավ հարաբերություններ լինեն»,-ասաց Վրաստանի նախկին արտգործնախարարը։

Նրա կարծիքով`ԵԱՏՄ-ին անդամակցությունը Հայաստանի որոշումն է, իսկ իրենք այլ պլաններ ունեն։ Միաժամանակ կանխատեսում է, որ Վրաստանի` ՆԱՏՕ-ին անդամակցությունը Ռուսաստանին, մեղմ ասած, հաճույք չի պատճառի։ Բայց այդ ուղին ընտրելու հարցում իրենց ոչ ոք չի խանգարի։

Լրահոս
0