ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը չի մեկնաբանում Օհանյանի` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու մասին լուրերը:
«Արմենպրես»-ի հարցին` ինչպե՞ս կմեկնաբանի վերը նշված լուրը` Հովհաննիսյանը պատասխանել է. «Չենք մեկնաբանում»:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ավելի վաղ հայտարարել էր, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի անունը կհայտարարվի հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ խորհրդի նիստում` նշելով, որ նոր գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Հայաստանի ներկայացուցիչը: