ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոսել է հոլանդական «Ֆեյենորդի» հետ առաջիկա հանդիպման մասին Եվրոպա լիգայի խմբային փուլում, հայտնում է armsport-ը:
«Ելույթներն են վճռորոշ գործոնը: Միայն ելույթների միջոցով են որոշումներ կայացվում: Այսպիսով, եթե հարցնում եք, թե արդյոք Մխիթարյանը և Լինգարդը մասնակցելու են «Ֆեյենորդի» հետ խաղին, ապա կասեմ, որ ոչ: Դա պատիժ չէ, պարզապես լավագույն կազմը գտնելու միակ տարբերակը: Ուստի պատրաստվում եմ դաշտ դուրս բերել այլ ֆուտբոլիստների»,- ասել է նա։
«Ֆեյենորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» խաղը կկայանա սեպտեմբերի 15-ին: