ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը հանդես է եկել 50 մետր ազատ լող մրցաձևում:
Armsport.am-ը հայտնում է, որ Մարգարիտան մրցատարածությունը հաղթահարել է 46.82 վայրկյանում՝ զբաղեցնելով ենթախմբում վերջին՝ 7-րդ հորիզոնականը:
Հովակիմյանն այսօր հանդես է գալու նաև 100 մետր թիկնալողում: