ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik. Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականի մրցակիցները կլինեն Նորվեգիայի, Ռումինիայի և տանտերերի՝ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստուհիները: Սեպտեմբերի 15-ին մեր թիմը կմրցի Նորվեգիայի, սեպտեմբերի 17-ին՝ Ռումինիայի և սեպտեմբերի 20-ին՝ Լեհաստանի հավաքականների հետ: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Պատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականն անցկացնում է ամենօրյա մարզումներ, իսկ այսօր կանցկացնի մեկօրյա մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմը Լեհաստան կմեկնի սեպտեմբերի 13-ի առավոտյան: Հավաքականի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հրավիրել է 18 ֆուտբոլիստուհու: