00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նելսոն Դավիդյան. մեծ մարզիկ ու մեծ կորուստ

© Sputnik / Юрий Сомов / Անցնել մեդիապահոցБорец Нельсон Давидян
Борец Нельсон Давидян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նելսոն Դավիդյանը 2006 թվականին երկրորդ անգամ գլխավորեց Ուկրաինայի հավաքականը և կարողացավ հունահռոմեական ոճի Ուկրաինայի հավաքականին դարձնել աշխարհի գավաթակիր:

ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Հայ մարզիկների նվաճումներով մենք, անկասկած, ուրախանում ենք։ Նույն ուրախությունն ենք նաև զգում, երբ հայազգի մարզիկները հաջողության են հասնում այլ երկրների հավաքականների կազմում: Ու հակառակը` հայ մարզիկների պարտությունները միշտ էլ ցավ են պատճառում, անկախ, թե որ դրոշի ներքո են նրանք հանդես գալիս:

Առավել ևս ցավ ենք ապրում, երբ կորցնում ենք մեր անվանի մարզիկներին, որոնք իրենց հաղթանակներով ավելի մեծ փառք են բերում հայ ազգին, թեև երբեմն մրցահարթակներում, ի նշան հայ մարզիկների հաղթանակի, ուրիշ երկրի օրհներգ է հնչում: Նելսոն Դավիդյանի մահը, անշուշտ, կորուստ էր նախևառաջ մարզաշխարհի համար: Իր աշխատանքային գործնեությունը ծավալելով Ուկրիանայում` Դավիդյանը շարունակում էր մնալ հայ ու ներկայացնում նաև մեր ազգը:

Նախկին ԽՍՀՄ-ը միավորել էր 15 հանրապետություններ, ու այդ 15 երկրների մարզիկների հաղթանակից հետո հնչում էր միևնույն օրհներգը: Ժամանակները փոխվեցին, ու ԽՍՀՄ-ի փլուզումից շատ մարզիկներ հայտնվեցին տարբեր երկրներում: Մասնավորապես` Նելսոն Դավիդյանը իր աշխատանքը շարունակեց Ուկրաինայում: Դավիդյանի նման փորձառու մասնագետի կարիքը կար ամենուրեք, ու շատ շուտով անվանի մարզիկն ու մարզիչը սկսեց նաև պտուղներ քաղել մարզչական աշխատանքում:

Սպորտային ղեկավարությունը մարզչի աշխատանքը գնահատելիս առաջնորդվում է տվյալ մարզչի սաների արդյունքներով: 2006 թվականին երկրորդ անգամ գլխավորելով Ուկրաինայի հավաքականը` Դավիդյանը նոր հաջողություններ ապահովեց հունահռոմեական ոճի այդ երկրի հավաքականին: Եվ երկար տարիների ընդմիջումից հետո Ուկրաինայի հավաքականը 2007 թվականին դարձավ աշխարհի գավաթակիր: Բացի այս հաջողությունից` Նելսոն Դավիդյանի աշխատանքի շնորհիվ աշխարհի չեմպիոնի կոչումը 2006 թվականին նվաճեց Վլադիմիր Շացկիխը: Իսկ 2008 թվականին Պեկինի օլիմպիական խաղերում Արմեն Վարդանյանի արծաթե մեդալը առաջին մեդալն էր Ուկրաինայի հունահռոմեականների համար վերջին ութ տարվա ընթացքում: Անկասկած, Դավիդյանն իր փորձով ու վարպետությամբ դեռ շատ կօգներ մարզիկներին, սակայն 66 տարեկան հասակում ճանաչված խորհրդային ըմբիշը հեռացավ կյանքից:

Որպես վերջաբան հավելենք, որ Նելսոն Դավիդյանն աշխարհի (1974, 1975) և Եվրոպայի (1973, 1980) կրկնակի չեմպիոն էր: 1974 թվականին նախկին ԽՍՀՄ հավաքականի մարզիչները վերջին պահին հավաքական հրավիրեցին Դավիդյանին աշխարհի առաջնությանը մասնակցելու համար: 66կգ քաշային կարգում փոխարինելով Շամիլ Խիսամիդինովին` 62 կգ քաշային Դավիդյանը թեև քաշով զգալիորեն թեթև էր, սակայն գետնելով իր բոլոր մրցակիցներին` դարձավ աշխարհի չեմպիոն: 1976 թվականին Դավիդյանը Մոնրեալի օլիմպիական խաղերում նվաճեց արծաթե մեդալ, իսկ 1980 թվականին անհասկանալի պատճառներով Դավիդյանը չհրավիրվեց ԽՍՀՄ հավաքական Մոսկվայի օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Լրահոս
0