00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սուրճի սեղանի շուրջ ղարաբաղցու հետ. Ղոնաղանց ազգի ու Արցախում ապրող ադրբեջանցիների մասին

© Photo : Unsplash / Jess BaileyКофе
Кофе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ստեփանակերտում եղած ժամանակ այցելեցինք զոհված ազատամարտիկների հիշատակի թանգարան: Նկարահանումներից հետո թանգարանի տնօրեն Արթուր Առուստամյանը Sputnik Արմենիային սուրճ հյուրասիրեց: Սուրճի սեղանի շուրջ զրույցն ընթացավ ղարաբաղյան հյուրասիրության և մինչև օրս այնտեղ ապրող ադրբեջանցիների մասին:

Զարմացա, որ ղարաբաղցին թեյի փոխարեն սուրճ հյուրասիրեց:

Յոթ տարի առաջ, երբ առաջին անգամ էի Արցախում, մի հետաքրքրիր բան նկատեցի. ո՛ր տուն մտնեիր, սուրճի փոխարեն թեյ էին առաջարկում: Սև սուրճին սովոր հայաստանցու համար սա, մեղմ ասած, անսովոր էր: Երբ ղարաբաղցիները տեսնում էին ճանապարհին մեքենայի մոտ հաճույքով սուրճ խմող մարդկանց, ասում էին՝ հաստատ Հայաստանից են:

Այսօր արդեն Արցախում էլ են թեյից անցել սուրճի: Մեր զրուցակից Արթուր Առուստամյանը պատմեց, որ Արցախյան պատերազմից առաջ ադրբեջանցիների հետ հարևանություն անելը ստիպել էր փոխառել նրանց՝ թեյ ըմպելու սովորությունը:

«Հիշում եմ, երբ փոքր երեխա էի, աչքիս առաջ միշտ նույն բանն էր՝ բակում սարայի պես մի բան կար, փեչը դրած, չայդանը միշտ մի կողմ քաշած, որ չայը տաք լինի, պապիկը դաշտից գա, մինչև հաց ուտելը մի հատ չայ խմի»,- հիշեց Առուստամյանը:

Այդ ժամանակ ապրում էին Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանի գյուղերից մեկում, նրանց անվանում էին Ղոնաղանց ազգ: Առուստամյանների ընտանիքը սիրում էր հյուրեր ընդունել ու անցորդներին երբեք անօթևան չէր թողնում:

© Sputnik / Gohar SargsyanԱրթուր Առուստամյան
Արթուր Առուստամյան - Sputnik Արմենիա
Արթուր Առուստամյան

«Ինչքան անծանոթ մարդ անցնում էր գյուղի փողոցներով, իմ տատն անպայման տուն էր կանչում: Մեր գյուղը Մարտակերտի ու Ստեփանակերտի արանքում էր: Առաջներում, որ տրանսպորտ չի եղել, Մարտակերտի շրջանի գյուղերի ժողովուրդը Ստեփանակերտ գնալու համար գիշերով լյուբոյի դուռը ծեծում էին, թե բա կարելի՞ ա գիշերը մնանք: Մնում էին ու առավոտը գնում»,- պատմեց նա:

Սեղանի շուրջ խոսակցությունը հասավ Արցախում ապրող ադրբեջանցիներին: Պարզվում է՝ մինչև օրս այնտեղ կան ամուսնիններ, որոնցից մեկը՝ կինը կամ ամուսինը, ադրբեջանցի է: Եթե նրանց թուրք են ասում, իսկույն վիրավորվում են: Հայկական ընտանիք ձևավորած ադրբեջանցիներից ոմանք անգամ փոխել են իրենց ազգանունները: Մեր զրուցակցի խոսքով՝ երևի ուզում են մոռանալ իրենց ազգությունը:

«Որ փորձես էստեղ ապրող ադրբեջանցուն ասել՝ թուրք ես, կտա, կջարդի: Մենակ երեքից-չորս ընտանիք ես գիտեմ, որ ամուսինը կամ կինը ադրբեջանցի ա: Քերիմով Վահիդ անունով մի ադրբեջանցի ընկեր ունեի, վերջերս մահացավ, երկար տարիներ իրար հետ ընկերություն ենք արել, կինը հայ էր: Ինքը չնայած ադրբեջանական դպրոցում ա սովորել, բայց հետո Երևանի միլիցիայի դպրոցն ա ավարտել: էրեխեքն էլ որ ծնվել են, մեկի անունը դրել ա Գառնիկ, մյուսինը՝ Գայանե»,- պատմեց Առուստամյանը:

Քերիմովը ժամանակի ընթացքում անունն էլ է փոխել՝ Վահիդը դարձել է Վահիկ, իսկ Քերիմովը՝ Նարիմանյան: Առուստամյանն ու Քերիմովը ղարաբաղ-ադրբեջանական թեմաներով երբեք չեն խոսել: Դրա մասին աշխատել են մոռանալ կամ ծայրահեղ դեպքում՝ լռել: Մեր զրուցակիցը մի ուշագրավ բան էլ պատմեց. Քերիմովն արցախյան պատերազմի ժամանակ նրա հետ կողք կողքի, ատրճանակը ձեռքին կռվել է ադրբեջանցիների դեմ: Անկախացման ցույցի ժամանակ էլ եղել են ադրբեջանցիներ, որոնք կանգնել են արցախցիների կողքին:

… Ղարաբաղյան հյուրասիրությունը սեփական մաշկի վրա զգացինք: Թեյի կամ սուրճի ղարաբաղյան ընկերակցությունը, ինչպես միշտ, անմոռանալի զրույցի նախադրյալ դարձավ:

Լրահոս
0