ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի — Sputnik. Կիրակի 75 տարեկան հասակում վախճանվել է խորհրդային և ռուս մուլտիպլիկատոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, «Կար-չկար մի շուն» մուլտֆիլմի հեղինակ Էդուարդ Նազարովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Կրոկ» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի կայքին:
«Այսօր մահացել է ռեժիսոր, նկարիչ, սցենարիստ, մանկավարժ, «Կրոկ» անիմացիայի միջազգային փառատոնի նախագահ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Էդուարդ Նազարովը… Նա բարոյական և ստեղծագործական ուղեցույց էր նույնիսկ նրանց համար, որոնք անմիջականորեն կապված չէին անիմացիոն կինոյի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
Ռեժիսոր, սցենարիստ և բեմադրող նկարիչ Էդուարդ Նազարովը «Կար-չկար մի շուն», «Մրջյունի ճանապարհորդությունը», «Կղզի», «Արքայադուստրը և մարդակերը» և այլ մուլտֆիլմերի հեղինակ է: Նրա արվեստը հայտնի է ոչ միայն բարի անիմացիաներով, այլ նաև «Ուրախ նկարներ» և «Մուրզիլկա» ամսագրերի ձևավորմամբ: Շուրջ 20 տարի նա Ֆյոդոր Խիտրուկի հետ Բարձրագույն ռեժիսորուրայի դասեր է տվել և ուսուցանել շատ ավանգարդ հեղինակների: