00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» նվաճել է Մոսկվան

© Sputnik / Асатур Есаянц Артавазд Пелешян
Артавазд Пелешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի (ԺՏՁՑ) տաղավարներից մեկում կայացել է հանճարեղ հայ ռեժիսոր, սցենարիստ Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը:

ԵՐԵՎԱՆ, սեպտեմբերի — Sputnik. Ցուցահանդեսում սովորականից աղմկոտ էր. յուրաքանչյուրը փորձում էր ավելի մոտ նստել բեմին: Եկել էին մասնակցելու աշխարհահռչակ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսին:

«Գիրք գրելու գաղափար եղել է թե՛ 30, թե՛ 20 և թե՛ 10 տարի առաջ, սակայն ամեն անգամ չի ստացվել ներկայացնել այն: Հայաստանի մշակույթի նախկին նախարարները խոստացել էին օգնել, բայց միայն Հասմիկ Պողոսյանը կատարեց խոստումը»,- ասել է Փելեշյանը՝ ելույթ ունենալով հավաքվածների առջև:

© SputnikԱրտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը
Презентация книги Время запечатления Артавазда Пелешяна - Sputnik Արմենիա
Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը» երկհատորյակի շնորհանդեսը

Փելեշյանն ամենահզոր երևույթը համարում է ժամանակը, որն անպարտելի է «իր նման փոքր մարդու համար»: Ինչ վերաբերում է «համր կինոյի» ժանրին, վարպետը խոստովանել է, որ քիչ բառեր է օգտագործում, որպեսզի խնայի հանդիսատեսի ժամանակը:

Արտավազդ Փելեշյանի Դրոշմման ժամանակը գրքի շնորհանդեսը - Sputnik Արմենիա
Արտավազդ Փելեշյանի «Դրոշմման ժամանակը»

Ավելի վաղ Երևանում կայացած շնորհանդեսի ժամանակ Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը խոստովանել էր, որ մաեստրոյի արվեստի մեծ երկրպագուն է, բայց ամենասիրելի ֆիլմը «Տարվա ժամանակներն» է: Պողոսյանն այդ ժամանակ ասել էր, որ Արտավազդ Փելեշյանն այնպես է «մոնտաժել» իր գիրքը, որ հասկանալու համար պետք է մի քանի անգամ կարդալ:

Երևանում և Մոսկվայում կայացած շնորհանդեսները կազմակերպվել են Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: «Դրոշմման ժամանակը» երկհատորյակը ԺՏՁՑ-ում ԱՊՀ անդամ երկրների 13-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին աստիճանի դիպլոմի:

© Sputnik«Դրոշմման ժամանակը» ԱՊՀ անդամ երկրների 13-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին աստիճանի դիպլոմի
Время запечатления на XIII Международном конкурсе государств-участников СНГ удостоилась диплома первой степени - Sputnik Արմենիա
«Դրոշմման ժամանակը» ԱՊՀ անդամ երկրների 13-րդ միջազգային մրցույթում արժանացել է առաջին աստիճանի դիպլոմի

Գրքի մոսկովյան շնորհանդեսը երևանյանից տարբերվում էր նրանով, որ Մոսկվայում չցուցադրվեց «Օրդֆիլմ» ընկերության հիմնադիր, ռեժիսոր Հայկ Օրդյանի «Կինոպեոտ. Արտավազդ Փելեշյան» ֆիլմը:

Խորհրդային հայ ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ (Արթուր) Փելեշյանը ծնվել է 1938 թ.-ի փետրվարի 22-ին Գյումրիում։ Մինչև 1963 թվականը Փելեշյանն ապրել է Վանաձորում։ 1963-1967 թթ.-ին սովորել է ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետում (Լեոնիդ Կրիստիի արվեստանոց)։ Ուսանողական տարիներին նրա նկարահանած ֆիլմերը բազմաթիվ մրցանակներ են ստացել, իսկ նա մեծ ճանաչում է գտել կինեմատոգրաֆիստների կողմից։

Փելեշյանի ամենահայտնի ֆիլմը «Տարվա եղանակներն» է, որի օպերատորն է Միքայել Վարդանովը։ Փելեշյանի սցենարով Վարդանովը նաև բեմադրել է «Աշնանային հովվերգություն» ֆիլմը։ Փելեշյանի «Դիստանցիոն մոնտաժը» մոնտաժի զարգացման պատմության մեջ նոր քայլ էր։ 1988 թվականին հրատարակվել է «Իմ կինոն» գիրքը, որտեղ զետեղված են տեսական Փելեշյանի աշխատանքներն ու սցենարները։ Իր ֆիլմերում նա վերացրել է խաղարկայինի և վավերագրականի միջև սահմանը` երկուսն էլ մոնտաժելով իբրև իրական բանաստեղծական էություն։

Ուսանելու տարիներին Փելեշյանը նկարահանել է «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերագրական ֆիլմերը, որոնք առանձնանում են գեղարվեստական ուրույն ոճով և կինոլեզվի թարմ արտահայտչամիջոցներով։ 1969 թ.-ին Փելեշյանը նկարահանել է «Մենք» ֆիլմը, որը ստացել է Օբերհաուզենի միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, որտեղ առաջին անգամ օգտագործել է «տարածական մոնտաժի» հիմնատարրերից։ Փելեշյանը նախընտրել է կարևոր կադրերը տեղադրել իրարից հեռու, որոնք հնչյունների ուղեկցությամբ հանդիսատեսի վրա ունենում են առավելագույն ներգործություն։ Կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը Փելեշյանին անվանել է «բացառիկ կինոհանճար»։

Լրահոս
0