STR-ի կազմակերպած ավտոմրցաշարի ընթացքում, բացի սլալոմ հնարքներից, ցուցադրվեց դրիֆթ շոու, որին մասնակցեցին նաև կին վարորդները: Արագության և ավտոմեքենաների սիրահարների խելահեղ շոուին ներկա էր նաև Sputnik Արմենիան, որին այդ ամենի անմիջական մասնակիցը դառնալու բացառիկ հնարավորություն էր ընձեռվել: Տեսանյութը կարող եք դիտել Sputnik Էքստրիմի շրջանակում, իսկ այստեղ առաջարկում ենք ավտոմրցաշարն ու դրիֆտ շոուն վայելել լուսանկարներ միջոցով:

1/27
© Sputnik / Aram Nersesyan
STR-ի անդամ Պավել Պողոսյանը տալիս է ավտոմրցաշարի մեկնարկը

2/27
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարին մասնակցում էին տարբեր մակնիշի ավտոմեքենաներ

3/27
© Sputnik / Aram Nersesyan
Վարորդներից մեկը բոլորին զարմացրել էր մեքենայի բեռնախցիկից դուրս եկած ռեզինե արյունոտ ձեռքով

4/27
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի ամենահայտնի ավտոմեքենաներից մեկը՝ Սուբարուն

5/27
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի մեկնարկը տրված է, վարորդները կատարում են սլալոմ վարժությունը

6/27
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի կազմակերպիչներից՝ Արսեն Մանուկյանը

7/27
© Sputnik / Aram Nersesyan
Յուրաքանչյուր վարժությունից հետո վարորդներն ու ներկաները քննարկում էին անցած ճանապարհն ու ավտոմեքենայի վիճակը

8/27
© Sputnik / Aram Nersesyan
Սլալոմ վարժություն. երկրորդ փուլ

9/27
© Sputnik / Aram Nersesyan
Մանկատան երեխաներին էր տրվել մեկնարկն ազդարարելու իրավունքը

10/27
© Sputnik / Aram Nersesyan
Արսեն Մանուկյանը դրիֆտ շոուի ժամանակ

11/27
© Sputnik / Aram Nersesyan
Դրիֆտից հետո ավտոմեքենայի անվադողն այսպիսի տեսք է ստանում: Դրիֆտի կանոնն է՝ վարժությունն ավարտել անիվը ծակելով

12/27
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոմրցաշարին մասնակցում էին նաև «Տոյոտա Ալտեզա» մակնիշի ավտոմեքենաները, որոնք շատ հայտնի են ավտոսիրահարների շրջանում

13/27
© Sputnik / Aram Nersesyan
Արսեն Մանուկյանը պատրաստվում է սլալոմ վարժանքին

14/27
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոմրցաշարի ներկաները

15/27
© Sputnik / Aram Nersesyan
«Տոյոտա Ալտեզան» կատարում է վարժությունները

16/27
© Sputnik / Aram Nersesyan
Րաֆֆին իր ԲՄՎ-ով գրավեց երկրորդ պատվավոր տեղը

17/27
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոմրցաշարի հաղթողների գավաթները

18/27
© Sputnik / Aram Nersesyan
Դրիֆտի անբաժան մասը՝ անվադողերից դուրս եկող ծուխն ու վառվող ռեզինի հոտը

19/27
© Sputnik / Aram Nersesyan
Սիրողական կարգի հաղթողները

20/27
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոշոուի մասնակից մոտոցիկլավարը դրիֆտի ժամանակ նույնպես ծակեց անիվը

21/27
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոմրցաշարին մասնակցում էին նաև կին վարորդներ

22/27
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոմրցաշարի կազմակերպիչներն ու մանկատան երեխաները

23/27
© Sputnik / Aram Nersesyan
Վանաձորի հրապարակը դրիֆտից հետո

24/27
© Sputnik / Aram Nersesyan
Միակ մասնակիցը, որն ավտոմրցաշարում հնարքներ էր ցուցադրում ռուսական արտադրության ավտոմեքենայով

25/27
© Sputnik / Aram Nersesyan
Պրոֆեսիոնալ կարգի հաղթողները

26/27
© Sputnik / Aram Nersesyan
Մրցաշարի երկրորդ տեղը զբաղեցրած ավտոմեքենան դրիֆտ կատարելիս

27/27
© Sputnik / Aram Nersesyan
Ավտոմրցաշարի հաղթող Արսեն Մանուկյանը սլալոմ վարժանքի ընթացքում