ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. Թուրքիայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի նախագահ Օջալ Օղուզը մանրամասնել է, որ որոշումը կայացվել է դեռևս ապրիլին, սակայն ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս մասին միայն հիմա է հայտարարել: Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:
Վանի բերդից բացի, Թուրքիայի ներկայացրած հայտի հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում են ընդգրկվել ևս 9 պատմամշակութային կառույցներ ու վայրեր:
Հիշեցնենք, որ հուլիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում էր ընդգրկվել նաև հայոց մեկ այլ պատմական մայրաքաղաք՝ «հազար ու մի եկեղեցիների» քաղաք Անին: