00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վաթսունամյա կնոջ սպանության համար մեղադրանք է առաջադրվել որդուն

© SputnikУбийство ножом
Убийство ножом - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 60-ամյա կնոջ սպանության դեպքի առթիվ: Սպանությունը կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 27-ամյա որդուն:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի — Sputnik. 2016թ. սեպտեմբերի 8-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի տներից մեկում դանակահարված կնոջ դիակ է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Ա.Ղազարյանի գլխավորությամբ, և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ կնոջ մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Նախնական տվյալներով՝ դեպքի պահին 60-ամյա կինը տանը եղել է որդու հետ։ Անձնական հարցերի շուրջ վիճաբանելով մոր հետ՝ որդին դանակի գործադրմամբ բազմաթիվ մարմնական վնասվածքներ է հասցրել մոր կենսական կարևոր նշանակություն ունեցող օրգաններին։ Ստացած մարմնական վնասվածքներից Օ.Խաչատրյանը տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ 27-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ մորն սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0