00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարչապետի պաշտոնից նախագահի աթոռ մեկ քայլ է, բայց դեսպանն էլ վատ տարբերակ չէ

© AravotОвик Абраамян
Овик Абраамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հրաժարականների մասին խոսակցությունները միշտ կուլիսներում շատ ավելի վաղ են սկսվում: Անակնկալ հրաժարականներից երևի թե միայն կարելի է հիշել Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականն ու դրան հաջորդածների շարքը, մնացյալը միշտ քիչ թե շատ ենթադրելի կամ կանխատեսելի են եղել:

Կուլիսային խոսակցություններում հավանական թեկնածուների պակասություն էլ չենք զգում երբևէ: Եվ ինչպես ժողովուրդն է սիրում ասել` չկա ծուխ առանց կրակ:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին խոսակցությունները պարբերաբար թեժանում են ու մարում, հերթական անգամ մամուլում ակտիվացել են նրա հրաժարականի մասին քննարկումները: Հավանական թեկնածուի անունն էլ չի ուշացել՝ Կարեն Կարապետյան:

Հրաժարականների մասին նման խոսակցությունները սովորաբար ակտիվանում են ընտրություններից առաջ, իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, հետո էլ՝ խորհրդարանական, հետո էլ՝ նախագահական: Մամուլը նկատում է, որ Հովիկ Աբրահամյանը մի անգամ արդեն հրաժարական տալու առիթ ունեցել է, նույն ընտրությունների պատրվակով. նախընտրական շտաբ պիտի ղեկավարեր՝ հրաժարվելով խորհրդարանի ղեկավարի աթոռից: Բայց ինչպես ասում են, ամեն մի ընտրություն մի նոր հնարավորություն է: Փաստորեն Հովիկ Աբրահամյանին վարչապետի աթոռին հավակնելու հնարավորություն էր ընձեռված: Իսկ հրաժարական տալը հեշտ գործ է միայն այն դեպքում, երբ նոր հեռանկարներ են բացվում:

Եթե հավատանք Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին վերջին խոսակցություններին, ուրեմն պետք է նաև հարց առաջանա՝ իսկ այս դեպքում ի՞նչ հեռանկար է բացվում: Եթե հրաժարականը կրկին հնչի շտաբ ղեկավարելու պատրվակով, ենթադրաբար, նոր պաշտոնի խոստումն անխուսափելի է: Ուրեմն մտածելու տեղիք է տալիս, իսկ ի՞նչ է նախատեսված Հովիկ Աբրահամյանի համար այս անգամ ՝ դեսպա՞ն, թե՞ նախագահ:

Մեր երկրում միշտ այնպես է պատահել, որ վարչապետի աթոռից նախագահի պաշտոն մեկ քայլ է, ամենաքիչը դեսպանի գործը կա ու կա: Ամենաթարմ օրինակը Տիգրան Սարգսյանին ԱՄՆ ուղարկելն էր: Իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը երկրի նախագահությունը ստանձնեցին վարչապետությունից անմիջապես հետո:

Портфель - Sputnik Արմենիա
Առաջիկայում կադրային լուրջ փոփոխություններ են սպասվում

Բայց շատերը կհամաձայնեն՝ այս ամենի մեջ ամենացավալին այն է, որ ցանկացած նոր պաշտոնում նոր անձի նշանակումն ու հրաժարականը ժողովրդին հուզում է միայն այնքանով, որքանով տվյալ հրաժարականը կապ ունի իր անձի հետ: Ձևավորվել է մի ցավալի իրականություն, որ տվյալ պաշտոնից հրաժարական տվող կամ տվյալ պաշտոնի հնարավոր թեկնածուների ցանկում նշվողների անուններում մարդիկ փորձում են ծանոթ-բարեկամ գտնել, որ աշխատանք չկորցնեն կամ նոր հեռանկարներ տեսնեն: Այսինքն մեր կյանքը անձերով է պայմանավորված: Այնինչ կայացած երկրներում գործում են այնպիսի մեխանիզմներ, որ անձերի հրաժարականներն ու նշանակումները էականորեն չեն փոխում մարդկանց կյանքը: Պաշտոններն ընդամենը ենթադրում են արդեն գործող մեխանիզմների լավ կառավարում: Իսկ մեր երկրում ամեն նորանշանակ պաշտոնյա գալիս է իր մեխանիզմներով, ամեն մի հեռացող իրենը տանում իր հետ, և արդյունքում երկիրը դոփում է տեղում, էլ չենք խոսում հետընթացի մասին:

Դուրս գալ է պետք անձերի ու միայն սեփական կաշվի մասին մտածելու քաղաքականությունից: Հաղթել կարող են միայն պետականամետ մտածող պետական այրերն ու պետականություն սիրող ժողովուրդը, ինչը մեզանում պակասում է… ցավոք:

Լրահոս
0