00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Լյուդկ, ա՛յ Լյուդկ, տես` ինչ է կատարվում» կամ Միխայլովի հայ երկրպագուները

© Sputnik / Asatur YesayantsАлександр Mихайлов
Александр Mихайлов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի «Մոսկվայի տանը» կայացավ ռուս հայտնի դերասան, ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Միխայլովի ստեղծագործական երեկոն։

Դահլիճում հիմնականում Միխայլովին սիրահարված միջին տարիքի կանայք էին, որոնք հիացած լսում ու դիտում էին դերասանի ելույթը։ Նստած էին հովհարներով, գեղեցիկ հարդարված մազերով, 70-ականներին բնորոշ գալիֆե և կլյոշ շրջազգեստներով, ինչը ստիպում էր զգալ Խորհրդային Միության շունչը։

Երբ «Մոսկվայի տան» հանդիսությունների դահլիճի էկրանին երևացին «Սեր և աղավնիներ», «Տղամարդիկ» և այլն ֆիլմերի կադրերը, ասես ժամանակի մեքենա գործի դրվեց, ու հանդիսատեսը տեղափոխվեց անցյալ։

Երեկոյի ընթացքում Միխայլովը փայլեց. բացահայտվեց կինոյի և թատրոնի դերասանը, երգիչը, ընթերցողը, բարեհամբույր մարդը…

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Միխայլով
Александр Mихайлов - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Միխայլով

Ախր ինչպե՞ս չսիրահարվել նրան. 190 սմ հասակով կապուտաչյա տղամարդ, որը սիրում է ծովը, բայց դերասան է դարձել։ Միխայլովի մտերիմները հիշում են, որ «երբ, որևէ տեղում հայտնվում էր Սանյան, կանանց թիվը հաշվել չէր լինում»։

Դերասանը հպարտանում է իր ռուս լինելով, բայց ասում է, որ ազգայնամոլ չէ և շատ է սիրում մարդկանց, հպարտանում է ռուսների և հայերի բազմադարյա բարեկամությամբ։ Միխայլովը խոստովանում է, որ միշտ երազել է լինել այս սուրբ երկրում։

Դերասանն արդեն երկրորդ անգամ է Հայաստան գալիս, սակայն ծանրաբեռնվածության պատճառով չի տեսել երկրի տեսարժան վայրերը։ Խոստացավ, որ հաջորդ անգամ անպայման կծանոթանա հայկական մշակույթին ու կգնա Սևանա լիճը տեսնելու։

Արտաբերած ամեն բառի և բանաստեղծության հետ ներկա գտնվող կանայք ավելի ու ավելի էին սիրահարվում դերասանին։ Շուրջբոլորը հիացած հայացքներ էին։

Չնայած այս ամենին, դերասանին առաջին և միակ հարց տվողը տղամարդ էր։ Նա հարցնում էր Միխայլովի դասախոսական գործունեության մասին։

Տեխնիկական խափանումների պատճառով դերասանը միայն երրորդ փորձից հետո կարողացավ իր հմայիչ ձայնով երգել Հայրենական պատերազմի տարիների երգերը։

Միխայլովը միանգամից նշեց, որ անկաշկանդ մթնոլորտ է սիրում, այդ պատճառով էլ երեկոն անցավ նման ջերմ միջավայրում։

Դերասանի բուռն ելույթից հետո ես և մեր լուսանկարիչը գնացինք հետնաբեմ` Միխայլովի հետ շփվելու և լուսանկարելու համար։ Խստաբարո Վիկտոր Պետրովիչին («Միայնակներին տրվում է հանրակացարան» ֆիլմից) և ռոմանտիկ Վասիլիին («Սեր և աղավնիներ» ֆիլմից) մոտեցան նաև մի խումբ կանայք. Ոմանք ծաղիկներ էին բերել, մյուսները ստորագրություն էին վերցնում, իսկ մի քանիսն էլ բաց չթողեցին դերասանին համբուրելու հնարավորությունը։

© Sputnik / Asatur YesayantsԱլեքսանդր Միխայլով
Александр Михайлов - Sputnik Արմենիա
Ալեքսանդր Միխայլով

Ոչ մի կերպ չէինք կարողանում ճեղքել սիրո պատն ու զրուցել Միխայլովի հետ. զգացմունքային կանայք «հարձակման էին անցել»։

Միխայլովի ստորագրությունը ստանալու համար մեկը նույնիսկ թղթադրամ մեկնեց։ Դերասանը նրբորեն մերժեց թղթադրամը պարզած կնոջը։ Սակայն կինն ասաց, որ դա իր մոտ եղած միակ թուղթն է։

Դերասանը ծանր օր էր ունեցել ու անչափ հոգնած էր, բայց երկրպագուները հեռանալու մտադրություն չունեին։ Դերասանի ստորագրությունը ստանալուց հետո էլ կանայք շարունակում էին սիրահարված հայացքով նայել նրան։

Մեկը քիչ էր մնում ուշաթափվեր, երբ Միխայլովը համբուրեց նրան։ Մինչ մենք զրույց էինք դերասանի հետ և լուսանկարում նրան, կինն անդադար կրկնում էր. «Օյ, չեմ կարող… չեմ կարող հանգիստ նայել Ձեզ…»։

Լրահոս
0