ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի — Sputnik. ՀՀ կառավարությունը վաղվա նիստում մտադիր է փոփոխություն կատարել իր նախորդ շաբաթ կայացրած որոշման մեջ: Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 2-ին, կառավարությունը որոշում էր կայացրել եկեղեցական Խաչվերաց տոնին հաջորդող ննջեցյալների հիշատակի երկուշաբթի օրը ոչ աշխատանքային հայտարարել՝ դրա փոխարեն աշխատանքային օր հայտարարելով սեպտեմբերի 17-ի շաբաթ օրը:
Իսկ վաղվա նիստի օրակարգում ընդգրկված որոշման նախագծով նախատեսվում է 17-ը փոխարինել 24-ով: Այսպիսով, աշխատանքային է լինելու սեպտեմբերի 24-ը: