00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գայլը, գառն ու 20 միլիոնը. ինչպես պայքարել գառ հոշոտող գայլի դեմ

© PHOTOLUREСилва Адамян
Силва Адамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գայլերը շարունակում են մտնել մարդու տարածք և հոշոտել ընտանի կենդանիներին։ Նախօրեին նմանատիպ դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի դաշտերում, որտեղ գայլերը 37 գառ են հոշոտել։ Բնապահպան Սիլվա Ադամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է գայլերի դեմ պայքարի մասին։
Սիլվա Ադամյան

2011 թվականից ի վեր կառավարությունը տարեկան շուրջ 20 միլիոն դրամ է հատկացնում գայլերի դեմ պայքարելու համար։ Բնապահպանի խոսքով` այդ գումարը պետք է ուղղել այլ հարցերի լուծմանը։

«Կառավարության որոշմամբ դուրս գրված գումարները նախատեսված են գայլերին կրակոցներով վերացնելու համար, բայց մեր մոլորակի պատմությունը ցույց է տալիս, որ գայլերի դեմ նման կերպ պայքարելն անարդյունավետ է»,- ասում է բնապահպանը։

Նա վստահեցնում է, որ գայլերը դուրս են գալիս դեպի գյուղական տնտեսություններ, որովհետև կերակրման և բնադրման տարածք չունեն։

«Ամենամեծ խնդիրն անտառահատումներն են, գայլը կորցնում է այն կենդանիներին, որոնցով կերակրվում է, կորցնում է իր որջը և դուրս է գալիս մարդու տարածք։ Սա բնազդ է, որով միշտ է ղեկավարվելու կենդանին։ Երբ գայլերի վրա կրակում են, և որոշակի քանակություն պակասում է ոհմակից, էգ գայլերն ավելի մեծ ինտենսիվությամբ են սկսում բազմանալ։ Երբ փորձ է կատարվում որսի միջոցով կանխել հարձակումները, դա բացարձակ անարդյունավետ է»,- ասում է Ադամյանը։

Ըստ բնապահպանի` տվյալներ կան, որ գյուղերում գոմերի մեծ մասը շատ վատ վիճակում է` ո՛չ դուռ ունեն, ո՛չ` երդիկ, ո՛չ` չոբանի շուն, գյուղացին լրիվ անպաշտպան է։ Միակ բանը, որ ունի գյուղացին, հրացանն է, իսկ այս պահին հրացանն էլ չի օգնում։ Բնապահպաններն առաջարկում են, առաջին հերթին, գյուղացուն ապահովել գամփռ շներով, որոնք կկարողանան պաշտպանել հոտը։

Լրահոս
0