00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:39
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ծամոն ու մանկական թիկնոց՝ խորհրդային բանտապահներին կաշառելու համար

© Sputnik / Asatur YesayantsПаруйр Айрикян на шествии сторонников группировки "Сасна Црер" в Ереване
Паруйр Айрикян на шествии сторонников группировки Сасна Црер в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդային կարցերներում ամենաերկար ժամանակն անցկացրած քաղկալանավոր Պարույր Հայրիկյանը Sputnik Արմենիային է պատմել իր հիշողությունները, խոսել ԽՍՀՄ տարիներին բաղձալի թվացող ու այսօրվա իրական անկախությունների մասին:

Նելլի Դանիելյան, Sputnik.

Խորհրդային փակ հասարակարգում դեպի անկախություն տանող առաջին քայլերը սկսվել են պարզ հայրենասիրությունից: Վերագնահատելով անցյալ դարի 60-ական թվականներին դեպի ցանկալի ապագա տանող ուղու իրենց առաջին քայլերը՝ Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

«Հայրենասեր մարդը տեսնում էր, որ ինչ-որ բան այն չէ: Չէ՞ որ ամեն հայի համար ակնհայտ է, որ Արարատը՝ հայության խորհրդանիշը, Հայաստանում չէ: Ես այս զգացումն ունեցել եմ դեռ 10-11 տարեկանում: Իսկ երբ հասկացել եմ, որ այն, որ մեծահասակները չեն նկատում այս ակնհայտ անարդարությունը, ոչ միայն պատահականություն է, այլև որոշակի քաղաքականության հետևանք, մտածել եմ, որ այն պետք է հասցվի բարձր մակարդակներին»,- ասաց նա:

Ավելի ուշ երիտասարդ Հայրիկյանն իր համար բացահայտել է խորհրդային իշխանության կողմից արգելված գրական աշխարհը, չի ըմբռնել, թե ինչ ասել է ընտրություն, եթե թեկնածուն մեկն է ու միակը, որին բոլորը պարտավոր են ընտրել:

Անարդարության ու արգելքների բացահայտումները, սակայն, Հայրիկյանի խոսքով, դեռևս շատ հեռու էին բաղձալի անկախության գիտակցումից:

«Ընդհատակյա խումբ էինք ստեղծել նախ՝ Ցեղասպանությունը նշելու պահանջով: Ընդամենը 16 տարեկան էինք, 3 ընկեր, հետո նոր անդամներ միացան, և վերջնական փուլում կազմակերպությունը 26 անդամ ուներ»,- հիշում է Պարույր Հայրիկյանը՝ տարիների հեռվից գնահատելով իր ու իր ընկերների նախաձեռնության լրջությունը:

1967թ-ի գարնանը խումբը թռուցիկներ տարածելիս բացահայտվում է, բայց խմբի անդամ Ազատ Արշակյանի շնորհիվ, որին հաջողվում է իրավապահներին համոզել, որ ինքը դրանք գտել է փողոցից, խուսափում է պատասխանատվությունից:

Իրավապահների աշխատանքի ու բարձրացած աղմուկի արդյունքում, սակայն, երիտասարդ այլախոհների խմբի մասին իմանում է ընդհատակյա Ազգային միացյալ կուսակցության հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանը, որն այդ ժամանակ իր երիտասարդ համախոհների ծնողների հասակակիցն էր: Խմբի մի քանի անդամներ հետագայում դարձան կուսակցության անդամներ, իսկ Պարույր Հայրիկյանը՝ կուսակցության ղեկավարի կալանավորումից հետ գլխավորեց այն:

«Դառնալով ԱՄԿ անդամ` ես ոչ միայն առնչվեցի անկախության գաղափարի հետ, այլ դարձա հայ, որովհետև Ռաֆայել Պատկանյանը հային մի կերպ է բնութագրում՝ ասելով. «Հայ է նա, ով կըղձա անկախ Հայաստան»։ Այսինքն՝ 1968թ-ին ԱՄԿ ղեկավարները կալանավորվեցին, բայց նրանք հասցրին թողնել իրենց գաղափարներին հավատացող երիտասարդների»- ասաց Հայրիկյանը:

Մի քանի ծամոն ու մանկական խաղալիք թիկնոց

Իր նկատմամբ Խորհրդային իշխանությունների կողմից կիրառված ամենատպավորիչ ճնշումների շարքում Պարույր Հայրիկյանը մինչ օրս հիշում է կաշառք տալու փաստով իր դեմ հարուցված քրեական գործը:

«Արդեն 11 տարի բանտերում էի անցկացրել, ժամկետս պիտի ավարտվեր, դուրս գայի աքսոր, ինձ վրա քրեական գործ բացեցին, թե իբր կաշառք եմ տվել, որպեսզի 2 ծանրոց ստանամ ու դրանցում առկա ուտելիքը բաժանեմ կալանավորներին: Այսինքն՝ կաշառքի նպատակը փախչելը չէր, պաշտոն ստանալը չէր, ու ես դա արել էի միջնորդի միջոցով: Կաշառքն էլ մի քանի հատ ծամոն էր ու մանկական պլաստմասե թիկնոցը: Դրա հետևանքով ինձ ևս 7-10 տարվա կալանք էր սպառնում»,- պատմում է ԱԻՄ առաջնորդն ու հավելում, որ իրավապաշտպանների, այդ թվում՝ խորհրդային գիտնական Անդրեյ Սախարովի միջամտության շնորհիվ ինքն այս մեղադրանքի դիմաց ընդամենը 3 տարվա ազատազրկման դատապարտվեց:

Պարույր Հայրիկյանը համարվում է խորհրդային բանտերի մենախցերում (կարցեր) ամենից երկար ժամանակ անցկացրած կալանավորը: Նա ընդհանուր առմամբ շուրջ 1 տարի է անցկացրել կարցերում, ևս 33 ամիս էլ՝ պատժախցերում, որը համարվում է ազատազրկման ամենածանր ռեժիմը, և որտեղ պահելու ամենաերկար ժամկետը 6 ամիսն է: Բայց այս բոլոր պատիժներն ու խցերը Հայրիկյանն այնքան սարսափով չի հիշում, որքան հայաստանյան ԱԱԾ-ի կալանավայրը:

«Սարսափի զգացում ունեցել եմ երկրորդ կալանքի ընթացքում, երբ մտածում էի, որ ինձ դարձյալ ԱԱԾ-ի կալանավայր են տանելու: Բայց նույնիսկ այդ պարագայում, ես ու իմ ընկերները մեզ այնպես դրսևորեցինք, որ ԱԱԾ աշխատակիցները սկսեցին անցնել մեր կողմը: Բանը հասավ նրան, որ Մոսկվայից հրաման եկավ, ԱԱԾ բանտի բոլոր աշխատակիցներին տարան Ռուսաստան ու նրանց փոխարեն ռուսներ բերեցին»,- պատմում է Հայրիկյանը:

Իսկ որպես վերջաբան` նախկին խորհրդային քաղբանտարկյալը մեկ առ մեկ հիշում է այդ այդ երկրի տարբեր բանտերում ծնված իր ստեղծագործությունները, դրանց թվում՝ ԱԱԾ բանտախցում գրված բանաստեղծությունը.

«Ափսոս, ինձ հետ մեռնող բազում իմ հույզերին,

Երազներին անհաս ու հավատիս անկոր,

Անունկնդիր հնչած խրոխտ իմ երգերին,

Զորապետից զրկված զինվորներին՝ ափսոս»:

Լրահոս
0