00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջութակը նորովի կհնչի Չայկովսկու անվան դպրոցում

© Sputnik / Asatur Yesayants Открытие отремонтированного здания музыкальной школы имени Чайковского
Открытие отремонтированного здания музыкальной школы имени Чайковского - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չայկովսկու անվան դպրոցը հիմնանորոգվել է։ Վերանորոգված կրթօջախի բացման կապակցությամբ երաժշտական դպրոց էին այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, բազմաթիվ հյուրեր։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Դպրոցում դեռ զգացվում էր պատերի և գրասեղանների ներկի հոտը, հատակը փայլում էր մաքրությունից, իսկ համերգասրահի բազմոցներն ասես ավելի հարմարավետ էին դարձել։ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի նոր տեսքով հիացան Հայաստանի նախագահը, հյուրերն ու աշակերտները։

Ինչպես սկսվեց վերանորոգումը

Պյոտր Իլյիչ Չայկովսկու անվան դպրոցը հիմնադրվել է 1938 թվականին, Երևանի պետական կոնսերվատորիային կից՝ շնորհալի երեխաների խմբի բազայի վրա։ 70-ական թթ-ի կեսին դպրոցը տեղափոխվել է այն շենք, որտեղ գործում է մինչ օրս։ Վերջին շրջանում դպրոցը գտնվում էր աղետալի վիճակում։ Որոշ դասասենյակներ, կարելի է ասել, կիսաքանդ էին, աշակերտները ստիպված պարապում էին անմխիթար պայմաններում, բայց շարունակում էին նվաճել հայրենական ու միջազգային բեմերը։

«2014թ-ին մենք դպրոցը վերանորոգելու առաջարկ ստացանք։ Ավելի ուշ ժամանեցինք դպրոց, որպեսզի գնահատենք դպրոցի վիճակը։ Շենքի հարկերն ու դասասենյակները զննելիս ես մի փոքրիկ աղջկա տեսա, որը դաշնամուր էր նվագում», — ասաց Նյու Յորքում Համահայկական հիմնադրամի մասնաճյուղի նախագահ Խորեն Բանդազյանն ու խոստովանեց, որ իրենբ անչափ տպավորել է հակադրությունը` կիսաքանդ շենք և հրաշալի նվագող աղջնակ։

Նա խոստովանեց, որ իրեն տպավորել է հակադրությունը. աղջկա պրոֆեսիոնալ կատարումը դպրոցի կիսաքանդ շենքում։ Բանդազյանն ինքը երաժշտական կրթություն ունի և շատ լավ գիտի, թե արվեստի գործիչների համար որքան կարևոր է հարմարավետությունը։ Ու նա որոշել է անհապաղ մասնակցել դպրոցի վերանորոգմանը։

© Sputnik / Asatur YesayantsՉայկովսկու անվան դպրոց
Открытие отремонтированного здания музыкальной школы имени Чайковского - Sputnik Արմենիա
Չայկովսկու անվան դպրոց

Բանդազյանը գոհ է կատարված աշխատանքի արդյունքներից և համամիտ է աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հետ, որը դպրոցն անվանել է «երաժիշտների դարբնոց»։

«Չայկովսկու անվան դպրոցի վերանորոգման ծրագիրը դեռ չի ավարտվել, քանի որ մենք չենք սահմանափակվում շինարարությամբ։ Մենք ծրագրում ենք նոր գործիքներ ձեռք բերել և կապեր հաստատել ամերիկյան երաժշտական ուսումնական հաստատությունների հետ»,- ասաց Բանդազյանը։

Հին դպրոցի նոր կյանքը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը կարծում է, որ Երևանում նման տեխնիկական հագեցվածություն ունեցող դպրոց չկա։

«Դպրոցը հիմնանորոգվել է, երաժշտական գործիքների հետ կապված կարևոր հարցեր են լուծվել։ Մենք ակնկալում ենք, որ հաջորդ տարի դպրոց ընդունվողների մեծ հոսք կլինի»,- ասաց Վարդանյանը։ Նրա խոսքով` վերանորոգման աշխատանքների արժեքը կազմել է 1 միլիարդ 200 միլիոն դրամ։ Արդյունքում ստեղծվել են բոլոր պայմանները երեխաների հարմարավետ ուսուցման համար։

«Տեսնելով դպրոց այցելող երեխաների ժպիտները` հասկանում ես, որ այդ ամենն իզուր չի եղել»,- ասաց Վարդանյանը։

Նա խոստովանեց, որ Չայկովսկու անվան դպրոցն իր համար հատուկ նշանակություն ունի, քանի որ այստեղ 40 տարի շարունակ դասավանդել է իր տատիկը։

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրենը համոզված է, որ Հայաստանի համար դպրոցի սաները նավթից թանկ են, քանի որ սև ոսկու պաշարները կարող են ավարտվել, իսկ տաղանդը երբեք չի սպառվի։

© Sputnik / Asatur YesayantsՉայկովսկու անվան դպրոց
Отремонтированное здание музыкальной школы имени Чайковского - Sputnik Արմենիա
Չայկովսկու անվան դպրոց

«Ներկա պահին մենք բանակցություններ ենք վարում Նյու Յուր Ջուլի-արտ համալսարանի հետ։ Եթե մեզ մոտ ամեն ինչ ստացվի և համագործակցություն հաստատվի, ապա Չայկովսկու անվան դպրոցը միայն կշահի», — եզրափակեց Վարդանյանը։

Երաժշտական դպրոցը շուրջ 600 աշակերտ ունի։ Շրջանավարտների մեծ մասն ուսումը շարունակում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում։ Մի շարք հայտնի երաժիշտների անուններ կապվում են հենց այս դպրոցի հետ, այստեղ են դասավանդել Կոնստանտին Սարաջևը, Մարտին Մազմանյանը, Հայկանուշ Դանիելյանը, Սերգեյ Քյոսայանը և ուրիշներ։

Լրահոս
0