ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի — Sputnik. Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ աջակցության և իր առողջության մասին անհանգստանալու համար:
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը վանսվածք է ստացել չեխերի հետ ընկերաական խաղում և բաց կթողնի Դանիայի հետ խաղը:
«Ես վերադարձել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»՝ բժշկական զննում անցնելու համար, հուսով եմ, որ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,- գրել է Մխիթարյանը՝ գործընկերներին հաջողություն մաղթելով Դանիայի հավաքականի հետ աշխարհի առաջնության ընտրական փուլի մեկնարկային խաղում:
«Որպես ազգային հավաքականի ավագ՝ ապավինում եմ նրա մարտական ոգուն և վճռականությանը: Հոգով և սրտով թիմի հետ կլինեմ»,- ասվում է ֆուտբոլիստի ֆեյսբուքյան գրառման մեջ: