00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Սուրեն Սուրենյանց
Փաշինյանն ակտիվորեն զբաղված է պատմությունը կեղծելով.Սուրենյանց
09:07
5 ր
Դավիթ Խաժակյան
Փաշինյանի հայտարարությունը հակասում է Հայաստանի Սահմանադրությանը.Խաժակյան
09:13
4 ր
Դավիթ Մարգարյան
Նախադրյալներ կան կասկածելու, որ Ավինյանը տեղյակ է եղել տոմսի գնի մասին.Մարգարյան
09:18
5 ր
Ուղիղ եթեր
09:24
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
26 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:15
39 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Արմեն Աշոտյան
Նախագահները մերժեցին նրա հրավերն ու ճիշտ արեցին․Աշոտյան
19:14
2 ր
Ամրամ Մակինյան
Հայրապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումները շարունակվում են․Մակինյան
19:17
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ակադեմիական երկրաշարժ

© AFP 2024 / Mark RalstonПремия Оскар
Премия Оскар - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանի կինոյի և թատրոնի ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, կինոակադեմիայի նիստերի սեղանի շուրջ հերթական սիգարետը քաշելուն զուգընթաց, հորդորեց մնացածին անջատել բջջային հեռախոսները, իսկ ակադեմիայի նախագահ Հարություն Խաչատրյանը ազդարարեց կինոակադեմիայի նիստի մեկնարկը։

Նիստի, որտեղ ներկա 24 անդամ առաքելություն ուներ ընտրելու այն ֆիլմը, որը պետք է ներկայացներ Հայաստանը Օսկարի մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում հետագա ընտրական ճանապարհը անցնելու համար։

Ներկայացված էին աննախադեպ քանակությամբ ֆիլմեր՝ երեք ֆիլմ. Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռը», Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժը» և Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը», որոնք ստեղծողների հայտնած ցանկությունից բացի, նաև համապատասխանում են Ամերիկյան կինոակադեմիային ներկայացված լինելու թղթաբանական և տեխնիկական չափորոշիչներին։

Ֆիլմերի փիար գովազդարշավը սկսվել էր շատ ավելի վաղ։ Օրինակ՝ «Վերջին բնակիչը» ֆիլմի, այսպես կոչված՝ լոբինգը, որոշ կիսագրագետ հոդվածներից բացի, իրականացվում էր նաև տարբեր այրերի (նաև կինեմատոգրաֆի հետ որևէ կապ չունեցող) զանգերով և հորդորներով ակադեմիայի անդամներին՝ քվեարկել «Վերջին բնակչի» օգտին։

Որոշ ակադեմիկոսներ (որոնք պատմեցին այդ զանգերի մասին) լոբինգի զոհ չդարձան, բայց արի ու տես, որ առաջին քվեարկության ժամանակ «Վերջին բնակիչը», այդուամենայնիվ, արժանացավ ամենաշատ ձայներին. լոբինգի արդյո՞ւնք, թե՞ սրտաբուխ ընտրություն՝ էական չէ։

Ինչու՞՝ որովհետև ավելի էական է այն, որ գեղարվեստական ֆիլմին, կինեմատոգրաֆի նմուշին ամենամոտ, ամենաինքնաբավ ու հեղիակային ստեղծագործությունը՝ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռը» ստացավ ակադեմիկոսների ամենասակավաթիվ ձայները։

Արդյո՞ք այս փաստը կասկածի տակ է դնում ակադեմիկոսների կոմպետենտության աստիճանը՝ դե, իհարկե։ Ակադեմիայի կազմում, անկասկած, ներգրավված են «կինեմատոգրաֆիստներ», որոնք շատ աղոտ ու մթնշաղոտ պատկերացումներ ունեն ժամանակակից կինոյի միտումների մասին և պարփակված են կինոյի հնամենի, կաղապարված, ճահճացած և ճաքճքած շրջանակում։

«Վերջին բնակչի» մեծամասնությունը չգերազանցեց մյուս ֆիլմերի և «բոլորին դեմ» քվեարկված ձայների քանակը և քվեարկությունը թևակոխեց երկրորդ փուլ, որտեղ արդեն ավելի շատ ձայն հավաքեց «Երկրաշարժը»՝ մեկ այլ միջակ ֆիլմ, կառուցված բնազդային «պատմագենային» հույզերի գրգռման, այլ ոչ թե խոհեմ ու զուլալ կինեմատոգրաֆիկ կոնցեպտի վրա։

Եվ, եթե օսկարյան պաթետիկ ու սենտիմենտալ ձևաչափին համապատասխան համարենք «Երկրաշարժը», պետք է հաշվի առնենք նաև այն, որ խոսքը գնում է «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգի մասին, որը խիստ տարբերվում է «մնացած Օսկարից» և, անկասկած, ամենահեղինակային, համեմատաբար ամենայուրօրինակ և ինտելեկտուալ կինոյի սիրահարներին ամենասրտամոտ անվանակարգն է։

Մի բան, որը սրտամոտ չէ հայաստանյան կինոակադեմիկոսների մեծամասնությանը, որոնք սույն չափանիշներին ամենահամահունչ ֆիլմին (թեկուզև իր թերություններով) ի սկզբանե չտվեցին իրենց «մտավորական քվեն»։

Նոմինանտ ռեժիսորներից ներկա Ջիվան Ավետիսյանը, նյարդայնացած կպցնելով սիգարետը, լքեց դահլիճը։ Եվ եթե իր ֆիլմի հանդեպ ռեժիսորի համակրանքը արդարացնելը անհնարին է, ապա դժվար է չկիսել Ջիվանի և ներկա մնացած բոլորի բարկությունը նիստի անկազմակերպ ընթացքի հանդեպ։

Հստակ մշակված և անզիջում ընթացակարգի փոխարեն, քվեարկվեց, թե ինչպես պիտի քվեարկվի, հետո տեղի ունեցավ բուն քվեարկությունը, հետո քվեարկություն, թե որքանով էր ճիշտ տեղի ունեցած քվեարկության մեթոդը և այլն։

Չկար հստակ պրոցեդուրալ մոտեցում, սակայն ուրախացնում է գոնե այն, որ առաջին անգամ հայ կինոյի իսթեբլիշմենթում նման որոշումը կայացվեց բազմաձայնության և մամուլի առջև բաց ձևաչափով՝ ի տարբերություն նախորդ տարիների շղարշված, կիսածածուկ և մոնոպոլիզացված որոշումների։

Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք, և կինոմտավորականությունը իր մեծամասնական աբսուրդով հետ չի մնում համայնատիրություններից ու թաղապետարաններից, կառավարությունից ու ազգային ժողովներից։

Հույսը, ինչպեսև ամենուրեք, մնում է անհատների ուսերին, որոնք քիչ են…Սարսափելի քիչ։

Լրահոս
0