00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Լենինն ապրում է Հայաստանի նախալեռներում

© Sputnik / Asatur YesayantsПамятник Ленину в армянском селе Лернамердз
Памятник Ленину в армянском селе Лернамердз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանից 30 կմ դեպի հյուսիս–արևմուտք մի փոքրիկ գյուղ կա` հայտնի իր` Լենինի երկուտոննանոց կիսանդրիով, որն այստեղ է տեղադրվել 1998 թվականին։

Դավիթ Գալստյան, Sputnik.

Լեռնամերձ գյուղի անվանումը քչերին է հայտնի։ Բոլորն այս գյուղը գիտեն որպես «Լենինի գյուղ»։ Անվան պատճառը Լենինի մեծ կիսանդրին է, որը տեղադրել են ոչ թե խորհրդային տարիներին, այլ որքան էլ զարմանալի լինի` 90-ականների վերջին։

Գաղափարի հեղինակը Ազատ պապն է, որն ապրում է կիսանդրու դիմաց գտնվող տանը (կիսանդրին դրված է պատվանդանին)։ Լենինն այստեղ է «եկել» Էջմիածնի մշակույթի տան բակից։ Ազատ պապը պատմում է, որ խորհրդային տարիներին գրեթե բոլոր գյուղերում Ստալինի կամ Լենինի արձան կար, իսկ իրենք չունեին, ու նա որոշել է վերականգնել «պատմական անարդարությունը»։ Առավել ևս, որ Լենինին «պաշտոնանկ» էին արել նախկին վայրից` ընթացքում վնասելով աչքն ու քիթը։

Ազատ պապը վերականգնել է թերություններն ու կիսանդրին տեղադրել գյուղի կենտրոնում գտնվող պատվանդանի վրա` հենց իր տան դիմաց։ Արձանի բացումն էլ արել են Հոկտեմբերյան հեղափոխության օրը` նոյեմբերի 7-ին։ Ազատ պապի խոսքով` բացմանը մի քանի հարյուր մարդ է եկել` Հայաստանի կոմկուսի առաջին քարտուղարի գլխավորությամբ։

«Մոտ 200-300 կոմունիստ էր եկել Էջմիածնից, հարևան գյուղերից, ուրիշ տեղերից։ Եկան, տեսան։ Ով չէր հավատում, համոզվեց։ Մեծ ուրախություն էր, երգ ու պար, հյուրերը կերան-խմեցին… Եվ բոլորը գոհ էին», — պատմում է Ազատ պապը։

Ահա այսպես հետխորհրդային ժամանակների համար բացառիկ խորհրդանիշը հայտնվեց այն գյուղում, որը 1924 թվականին հիմնադրել էին Ցեղասպանությունից փրկված հայերը։ Լենինից բացի, Ազատ պապը կարմիր դրոշներ ունի, պիոներական պաստառներ ու խորհրդային դարաշրջանի մի շարք հուշեր։

Գյուղում նշում են խորհրդային ժամանակաշրջանի բոլոր տոները։ Նշում են իրենց հնարավորությունների սահմանում. երեխաները կարմիր վզկապներ են կապում, խորհրդային դրոշներ են բարձրացնում և գնում Լենինի արձանի մոտ։

© Sputnik / Asatur YesayantsԱզատ Բարսեղյան
Ազատ Բարսեղյան - Sputnik Արմենիա
1/6
Ազատ Բարսեղյան
© Sputnik / Asatur YesayantsԱզատ Բարսեղյան
Ազատ Բարսեղյան - Sputnik Արմենիա
2/6
Ազատ Բարսեղյան
© Sputnik / Asatur YesayantsԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում - Sputnik Արմենիա
3/6
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
© Sputnik / Asatur YesayantsԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում - Sputnik Արմենիա
4/6
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
© Sputnik / Asatur YesayantsԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում - Sputnik Արմենիա
5/6
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
© Sputnik / Asatur YesayantsԼենինի կիսանդրին Լեռնամերձ գյուղում
Լենինի կիսանդրին Լեռնամերձ գյուղում - Sputnik Արմենիա
6/6
Լենինի կիսանդրին Լեռնամերձ գյուղում
1/6
Ազատ Բարսեղյան
2/6
Ազատ Բարսեղյան
3/6
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
4/6
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
5/6
ԽՍՀՄ–ի «փշրանքները» Լեռնամերձ գյուղում
6/6
Լենինի կիսանդրին Լեռնամերձ գյուղում

Ազատ պապը հպարտանում է նաև իր «Պատվո գրքով», որում գրառումներն են թողել Կոմունիստական կուսակցությունների անդամները։ Ոմանք շնորհակալություն են հայտնել պատմությունը պահպանելու, ոմանք էլ` հյուրընկալության համար։ Առաջին էջում էլ Հայաստանի Կոմունիստական կուսակցության` այն ժամանակվա առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանն ու Ֆիդել Կաստրոն են։

Պապի խոսքով` կա Վիետնամ, Չինաստան, Հյուսիսային Կորեա, բայց սոցիալիզմի իրական խորհրդանիշը Կուբան է։ Հենց այդ պատճառով էլ Ազատության կղզուն «հոգեհարազատ» գյուղի բնակիչները երբեմն իրենց գյուղը նաև «Կարմիր Կուբա» են անվանում։

75-ամյա Ազատ պապը թերթում է իր գիրքն ու պատմում, որ որքան էլ տարօրինակ լինի, ինքը Կոմունիստական կուսակցության անդամ դարձավ միայն 1996 թվականին։ Ասում է, որ հենց այդ ժամանակ կուսակցությունը մաքրվեց տաքուկ տեղ փնտրողներից, ու Կոմկուսում մնացին միայն «գաղափարական» մարդիկ։ Պապը նաև ընդգծում է` ինքն ավելի շատ սոցիալիստ է, քան կոմունիստ։

Հետո ուշադրությունը շեղում է ալբոմից և համոզված ասում` հայ գյուղացիները չկարողացան հարմարվել կապիտալիզմին, հողի սեփականաշնորհման գաղափարախոսությանը, և նրանք մնացին առանց տրակտորի, առանց մեխանիզացիայի։ Կարոտով ասում է` բայց չէ՞ որ սոցիալիզմի տարիներին այդպես չէր։

«Կարոտելը դեռ քիչ է։ Հենց դա է պատճառը, որ արձանը տեղադրեցի, թեև այն սոցիալիզմը հետ չի բերի։ Մինչև 1991 թվականը մարդիկ սոցիալիզմ էին ապրում և վատ չէին ապրում։ Չգիտեմ` ինչպես կլինի ապագայում, բայց կարծում եմ, սոցիալիզմը կփրկի աշխարհը…», — ասում է Ազատ պապը։

Նրա խոսքով` շատ երկրներ գիտի, որոնք կապիտալիստական են կոչվում, շուկայական հարաբերություններ ունեն, բայց դրանց հիմքում սոցիալիզմն է` ֆիքսված գներ, պետական վերահսկողություն տնտեսության նկատմամբ…

Ազատ պապի երկու թոռներն էլ սովորում են Երևանի բուհերում, մեկն էլ Ղարաբաղում է ծառայում։ Ասում է, որ ընտանիքի բոլոր անդամներն էլ կողմնակից են իր հայացքներին և Կոմունիստական կուսակցության անդամներ են։ Ըստ նրա` գյուղում, ընդհանուր առմամբ, մոտ 20 կուսակցական է մնացել (նախկինում 50-ն էին). ինչպես գյուղի կեսը, այնպես էլ նրանք ցրվել են` լավագույն կյանք գտնելու ակնկալիքով։

Հրաժեշտ տալիս Ազատ պապը վստահեցնում է` մինչև իր մեռնելը արձանը հաստատ կանգուն կմնա, հետո` չգիտի ինչ կլինի, բայց շատ է ուզում, որ թոռներն ապրեն սոցիալիզմի օրոք։

Մեկնելուց առաջ աչքով ենք անում ծաղիկներով շրջապատված Լենինին, որը շարունակում է հպարտորեն վերև նայել, քանի որ մեզնից ոչ ոք «գործին նվիրյալ» իսկական պրոլետարիատի տեսք չունի։

Մեքենան շարժվում է, թեքվում փողոցի անկյունով, ու կիսանդրին կորչում է տեսադաշտից։ Շուրջը մնում է աշխատանքի բացակայության պատճառով դատարկվող գյուղը` իր անսովոր բնակչով, Լենինի արձանով ու սոցիալական խնդիրներով…

Լրահոս
0