00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եվրոպացիները գոհ չեն իրենց երկրների կրթական համակարգից

© Sputnik / Aram NersesyanИнклюзивное образование в Армении
Инклюзивное образование в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Եվրոպայի բնակչության մեծամասնությունը դժգոհում է տարրական և միջին դպրոցների կրթությունից։ Դժգոհողների մեջ գերակշռում են կանայք։

ԵՐԵՎԱՆ, 2 սեպտեմբերի — Sputnik-ի մամուլի ծառայություն. Sputnik.Կարծիք հարցման տվյալների համաձայն` Իտալիայի (64%), Ֆրանսիայի (63%) և Գերմանիայի (54%) բնակիչների մեծ մասը դժգոհ է իրենց երկրներում գործող տարրական և միջին դպրոցների կրթության համակարգից։

Ֆրանսիացիների միայն 28%-ը, իտալացիների և գերմանացիների 41%-ն է գոհ կրթական համակարգից։ Այս հարցին դժվարացել են պատասխանել Ֆրանսիայի բնակիչների 9%-ը, իտալացիների ու գերմանացիների 5%-ը։ Տվյալները ստացվել են Sputnik լրատվական գործակալության և ռադիոյի պատվերով Ifop հետազոտական ընկերության անցկացրած հարցման արդյունքում։

Իտալիայում տարրական և միջին դպրոցների համակարգից դժգոհողների թիվը մեծ է ինչպես 18-34 տարեկանների շրջանում (քաղաքացիների 62%-ը դժգոհ է, 33%-ը` գոհ), այնպես էլ 35-ից բարձր տարիքային խմբում (քաղաքացիների 65%-ը դժգոհ է, 30%-ը` գոհ)։ Երկու տարիքային խմբերում էլ «չգիտեմ» պատասխան է տվել հարցվածների 5%-ը։

Ֆրանսիայում ևս մինչև 35 և 35-ից բարձր տարիքային խմբերի պատասխանները տարբեր են։ 35 տարեկանից ցածր հարցվածների շարքում կրթական համակարգից դժգոհ է 53%-ը, 37%-ը գոհ է, «չգիտեմ» է պատասխանել 10%-ը։ 35 տարեկանից բարձր քաղաքացիների շարքում դժգոհողների թիվն ավելի մեծ է` 66%-ը, 25%-ը գոհ է, 9%-ն ասել է, որ չգիտի այդ հարցի պատասխանը։

Գերմանիայում բավական մեծ է տարբերությունը կանանց և տղամարդկանց պատասխանների միջև։ Հարցված կանանց 57%-ը դժգոհ է տարրական և միջին կրթական համակարգից, 38%-ին այն բավարարում է, և միայն 5%-ն է «չգիտեմ» պատասխանել։ Տղամարդկանց շարքում նման ցուցանիշները կազմել են 50%, 45% և 5%` համապատասխանաբար։

Մինչև 35 տարեկան հարցվածների կեսը` 50%-ը, գոհ է կրթական համակարգից, ավելի քիչ տոկոսը`47%-ը, դժգոհ է, իսկ «չգիտեմ» պատասխանել է ընդամենը 3%-ը։ 35 տարեկանից բարձր քաղաքացիներն ավելի մեծ դժգոհություն հայտնեցին կրթական համակարգից` 56%-ը դժգոհ է, 38%-ը` գոհ և 6%-ն էլ «չգիտեմ» պատասխանն է տվել։

© Аракс СаркисянՀարցում կրթական համակարգի մասին
Հարցում կրթական համակարգի մասին - Sputnik Արմենիա
Հարցում կրթական համակարգի մասին

 

Արևմտյան Գերմանիայի բնակիչները, որոնց դուր չի գալիս տարրական և միջին կրթական համակարգը, կազմում են 51%, գոհ է 44%-ը, 5%-ը պատասխանել է «չգիտեմ»։ Արևելյան Գերմանիայում դժգոհների թիվն ավելի մեծ է` 61%, 33% և 6%` համապատասխանաբար։ Եվ այն մարդկանց ամենաբարձր տոկոսը, ովքեր բացասական վերաբերմունք ունեն կրթական համակարգի վերաբերյալ, Բեռլինում է` 74%, 24%, 2%` համապատասխանաբար։

Հարցումն անցկացրել է Ֆրանսիայի հնագույն Ifop հետազոտական ընկերությունը 2016 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ը։ Հարցմանն, ընդհանուր առմամբ մասնակցել է 18 տարեկանից բարձր 3006 մարդ. Գերմանիայից`1000, Ֆրանսիայից` 1004 և Իտալիայից` 1002։ Ընտրանքն իրականացվել է ըստ հարցվածների սեռի, տարիքի և բնակության վայրի։ Տվյալների անճշտության առավելագույն մակարդակը կազմում է ավելի քան 3,1%` 95% վստահության հավանականության դեպքում:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման միջազգային նախագիծը մեկնարկել է 2015 թվականի հունվարին։ Գործընկերն են Populus, Ifop և Forsa հայտնի հետազոտական ընկերությունները։ Sputnik.Կարծիք նախագծի շրջանակում կանոնավոր կերպով հասարակական կարծիքի հարցումներ են անցկացվում Եվրոպայի և ԱՄՆ-ի երկրներում առավել արդիական սոցիալական և քաղաքական հարցերի վերաբերյալ։

Sputnik-ը (sputniknews.com) լրատվական գործակալություն է և ռադիո` տասնյակ երկրներում մուլտիմեդիոն տեղեկատվական ներկայացուցչություններով: Sputnik-ը ներառում է ավելի քան 30 լեզվով կայքեր, անալոգային և թվային ռադիոհեռարձակում, բջջային հավելվածներ և էջեր սոցիալական կայքերում։ Sputnik-ի լուրերը շուրջօրյա ռեժիմով թողարկվում են անգլերեն, արաբերեն, իսպաներեն և չինարեն լեզուներով:

Լրահոս
0