00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
15:08
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:36
3 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
7 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից մեղմացում չկա. Նիկոլ Փաշինյան
14:10
3 ր
Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հետ շփումներում չունենք լուծումներ, բայց դրանք շատ կարևոր են․ Արարատ Միրզոյան
14:14
1 ր
Եթեր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Նիկոլ Փաշինյան
Հաղորդակցության ուղիների ապաշրջափակման սկզբունքների հարցում հայկական կողմից մեղմացում չկա. Նիկոլ Փաշինյան
17:52
3 ր
Արարատ Միրզոյան
Ադրբեջանի ու Թուրքիայի ԱԳ նախարարների հետ շփումներում չունենք լուծումներ, բայց դրանք շատ կարևոր են․ Արարատ Միրզոյան
17:56
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադամ Սահակյան. դպրոցը հավերժացրեց մեր օրերի հերոսի հիշատակը

© Sputnik / Asatur YesayantsԽաչիկ Դաշտենցի անվան դպրոցում Ադամ Սահակյանի անվան դասարան բացվեց
Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում Ադամ Սահակյանի անվան դասարան բացվեց - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում սեպտեմբերի 1–ը համեստ անցավ` առանց մեծ շուքի։ Շատերը չէին կարողանում զսպել արցունքները` ժամանակ առ ժամանակ սրբելով թաց աչքերը. Գիտելիքի օրը նրանք նշում էին առանց իրենց հերոս Ադամ Սահակյանի, որը զոհվել էր քառօրյա պատերազմի ժամանակ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Ավանդական տողանի, ծաղիկների ծանոթ բույր, սպիտակ վերնաշապիկներ և խնամքով հյուսված ծամեր։ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում հավաքվել էին ծնողները, աշակերտները, դպրոցի աշխատակիցները։ Ուղիղ ժամը իննին նրանց միացավ նաև Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Հիշեց իր դպրոցական տարիները, շնորհավորեց դպրոցականներին, բարեմաղթանքներ ասաց և շրջեց ուսումնական հաստատությունում։

Դպրոցում ոսկեգույն շրջանակով ցուցանակ էր ավելացել, որը պատմում էր 2016թ-ի ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Ադամ Սահակյանի մասին։

Ադամ Սահակյանի անվան դասարան

Դասասենյակի դռները բացվեցին, լուսավոր սենյակ մտան աշակերտները, դասախոսները, լրագրողներն ու Լևոն Մկրտչյանը։

«Հերոսությունը գերբնական երևույթ չէ, հերոսը նա է, ով ապրում է մեր կողքին։ Եթե մենք հիշենք նրանց, հարգենք նրանց հիշատակը, մեր ուղին կթեթևանա։ Ողջերի իրական պահապանները ննջեցյալներն են։ Մենք պետք է այնպես անենք, որ տղաների թափած արյունը մեզ ավելի ուժեղ դարձնի», — ասաց Մկրտչյանը։

Մինչ նախարարը խոսում էր, սենյակում ավելանում էր հուզմունքն ու միաժամանակ պակասում թթվածինը. բոլորը փորձում էին ներս մտնել, տեսնել դասասենյակի պատերից կախված բազմաթիվ լուսանկարներն ու շքանշանները։

Video Player is loading.
Ընթացիկ ժամանակը 0:00
/
Duration 0:00
Ներբեռնում: 0%
Առաջընթաց: 0%
Հոսքի տեսակը ԵԹԵՐՈւՄ Է
Մնացած ժամանակը -0:00
 
1x
Ադամ Սահակյան. դպրոցը հավերժացրեց մեր օրերի հերոսի հիշատակը
4:29

Ողջ հայությունը ցնցվել էր քառօրյա պատերազմի մասին լուրերից, մեկը մեկին հաջորդած մահագույժ նորություններից, որոնցից մեկն էլ Ադամ Սահակյանի զոհվելու մասին էր։ Լուրը հուզել ու ցնցել էր նաև Ամերիկայում բնակվող Ադրինե Բանդարյանին, հենց որի նախաձեռնությամբ էլ բացվել և վերանորոգվել է Ադամ Սահակյանի անվան դասասենյակը։

«Չեմ կարող ասել, թե ինչու հատկապես Ադամը։ Նայում էի զոհված տղաների լուսանկարները, և հատկապես հիշվեցին Ադամի` հայրենասիրությամբ լի աչքերը։ Որոշեցի, որ անպայման պետք է ինչ-որ բան անել նրա հիշատակի համար»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ադրինեն։

Նրա խոսքով` այդ օրերին Հայաստանի կողքին հոգով և սրտով եղել են ոչ միայն ամերիկահայերը, այլ նաև ողջ հայությունը։

Ադամ Սահակյան, ներկա՛

Սերժանտ Ադամ Սահակյանը ծնվել է 1996թ-ին և դպրոցն ավարտելուց հետո, լինելով Հայաստանի ճարտարապետաշինարարական համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանող, մեկնել է բանակ։

«Նա սիրում էր առասպելական հերոսներին և, ըստ էության, կրկնեց նրանց ուղին` կյանքը զոհելով հանուն հայրենիքի», — ասաց Ադամի մայրը` Գայանե Անտոնյանը։

Նրա խոսքով` պատահական ոչինչ չի լինում, այդ թվում` որդու մահը։ Ադամը երաժշտություն էր սիրում, նախասիրությունները բազմակողմանի էին` ռոքից մինչև դասական երաժշտություն։

Նախնիները հրաշքով էին փրկվել 1915թ-ի Հայոց ցեղասպանությունից, իսկ ապրիլյան դեպքերի ժամանակ Ադամը չփրկվեց հակառակորդի գնդակից, ու նրա անունը հայտնվեց անհետ կորած զինվորների ցուցակում… Ադամը պետք է տուն վերադառնար ութ ամսից։

1/6
Ադամ Սահակյան, ներկա՛

 

Լրահոս
0