00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Տրանսպորտի բարեփոխում․ հարցումներ
09:06
3 ր
Ուղիղ եթեր
09:25
7 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սրտի վիրահատությունը Հայաստանում էժանանում է

© Sputnik / Asatur YesayantsОперация
Операция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի սրտային վիրաբուժությունը տուժում է բարձր գների պատճառով: Հիվանդները նախընտրում են բուժվել արտերկրում ավելի մատչելի գներով: Պատասխանատուները վիճակը շտկելու քայլեր են ձեռնարկում, որոնց արդյունքում գներն արդեն նվազել են:

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի — Sputnik. Եթե նախկինում արտերկրից էին գալիս Հայաստան` սրտի վիրահատություն իրականացնելու, ապա այսօր ավելի շատ նկատվում է Հայաստանից այդ նպատակով արտերկիր մեկնելու միտումը: Ոլորտի մասնագետների համոզմամբ` պատճառը բացառապես վիրահատության թանկ արժեքն է: Սրտի վիրահատություն իրականացնող բոլոր բուժհաստատություններն ապահովված են բարձրակարգ մասնագետներով, տեխնոլոգիաներով, բայց ստենտավորման սարքավորումների գնի պատճառով սրտի վիրահատությունը մեր երկրում մատչելի չէ:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով` ստենտավորման սարքավորումներ Հայաստան է ներկրում 9 կազմակերպություն, ուստի, նախարարի հավաստմամբ, շուկան մրցակցային է, գերշահույթները բացառված են: Այդուհանդերձ, մատակարարների հետ քննարկումների արդյունքում գները զգալիորեն նվազել են:

«Նախարարությունը վերջին 1 տարվա ընթացքում ձեռնարկել է բազմաթիվ քննարկումներ, մասնավորապես՝ բժշկական պարագաներ ներկրողների և բժշկական կենտրոնների հետ, և այդ քննարկումների վերլուծությունների արդյունքում առաջինը Գյումրու բժշկական կենտրոնը կարողացավ գներ իջեցնել», — ասաց նախարարը:

© Sputnik / Asatur YesayantsԱրմեն Մուրադյան
Армен Мурадян - Sputnik Արմենիա
Արմեն Մուրադյան

2015թ-ի հունվարի 1-ից մեկնարկած սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շրջանակում Գյումրու բժշկական կենտրոնն ընդգրկվեց սրտի վիրահատություններ իրականացնող հիմնարկների ցանկում, իսկ այս տարվա օգոստոսի 1-ից սրտի վիրահատության արժեքը նվազեց 300 000 դրամով:

«Գյումրիում ընդհանրապես չկար այդ ծառայությունը, և շատերը Երևան չէին էլ գալիս, ու մարդիկ մահանում էին: Եվ շատ կարևոր էր ոչ միայն ծրագիրը, այլև դրա շարունակականությունը: Ուստի, մենք փորձում ենք ամեն ինչ անել, որ մարդկանց հոսքն ավելանա»,- ասաց Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:

Օգոստոսյան էժանացումից հետո Գյումրիում մեկ ստենտավորման արժեքը 1 200 000 դրամ է: Բժշկական կենտրոն դիմողների քանակը, տնօրենի խոսքով, շուրջ 80%-ով ավելացնել է:

Գյումրու օրինակին հետևելու մասին այսօր հայտարարեց նաև Երևանի ՙԱստղիկ՚ բժշկական կենտրոնը: Տնօրեն Ասատուր Ասատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ սրտի վիրահատությունը սեպտեմբերի 1-ից կէժանանա 50 %-ով:

«Շուրջ 1 800 000 դրամ արժողությամբ ստենտը և 220 000 դրամանոց հետազոտությունը մեր կենտրոնում այսուհետ կարժենա 1 100 000 դրամ: Իսկ երկու ստենտը, որն արժեր 2 800 000 դրամ, գումարած 220 000 դրամանոց հետազոտությունը, այսօրվանից կարժենա 1 550 000, այսինքն՝ կես գին»,- ասաց տնօրենը:

Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահ են, որ սրտի վիրահատությունների էժանացման օրինակին կհետևեն նաև այդ ծառայությունը մատուցող մյուս բուժհիմնարկները:

«Հավատացնում են ձեզ, որ շուկան կկարգավորի այս հարցը։ Մենք փորձում ենք այս բանակցությունների ընթացքում շատ հստակ դիրքորոշում պահել, որ սրտային վիրաբուժությունը մեր երկրում ձեռքբերումներից մեկն է եղել, և հայկական սրտային վիրաբույժների անունն այսօր պետք է նոր հաստատում ստանա»,- ասաց նախարարը՝ հույս հայտնելով, որ նախաձեռնությունը կնպաստի ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի քաղաքացիներին բուժվել Հայաստանում:

Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանում մահվան յուրաքանչյուր երկրորդ դեպքը պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով: Սրտի անհետաձգելի վիրահատությունների ծրագրի շնորհիվ արդեն հաջողվել է փրկել 2500 կյանք: 

Լրահոս
0