ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Կրեմլում Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին հաստատված տեղեկություն չունեն, ՌԻԱ Նովոստիին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ֆերգանա» հրատարակությունը մինչ այդ հաղորդել էր, որ երկրի նախագահը մահացել է երկուշաբթի ինսուլտի պատճառով։ Ուզբեկստանի նախագահի աշխատակազմի աղբյուրը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ Քարիմովի վիճակը կայուն է, նա չհաստատեց նրա մահվան մասին տեղեկությունը։
«Մենք այդ տեղեկատվության հաստատում չունենք»,- ասաց Պեսկովը։
