00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստեպաշին. Սերժ Սարգսյանի հետ ծանոթացել եմ Ղարաբաղում ծառայության ժամանակ

© Sputnik / Алексей Даничев / Անցնել մեդիապահոցПетербургский международный экономический форум. День первый
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուս պետական և քաղաքական գործիչ, Կայսերական ուղղափառ պաղեստինյան միության նախագահ Սերգեյ Ստեպաշինը Հայաստանում ներկայացուցչություն է բացել։

Ստեպաշինը Sputnik Արմենիայի թղթակցին պատմեց ներկայացուցչության ծրագրերի և երկկողմ համագործակցության, ինչպես նաև Հայաստանի գեղեցիկ վայրերի մասին։ Զրուցեց Լաուրա Սարգսյանը։

-Ինչպե՞ս ծնվեց Հայաստանում ներկայացուցչություն բացելու գաղափարը։

— Որոշումն ընդունվել է մեր խորհրդի կողմից դեռ դեկտեմբերին։ Նախաձեռնությանն աջակցել է նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։ Մենք ներկայացուցչություն ենք բացում եղբայրական ուղղափառ Հայաստանում, որն ուղղափառության հայրենիքն է։ Ինձ համար շատ հաճելի է, որ Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը համաձայնել է գլխավորել այն։

Առայժմ ներկայացուցչությունը կտեղակայվի Հաշվիչ պալատում, իսկ հետո, ամենայն հավանականությամբ, Էջմիածնում։ Այս փուլում ներկայացուցչությունում 55 մարդ կա, իսկ ողջ Ռուսաստանում` 1500, նրանք թվում են գիտնականներ, մասնագետներ, հոգևորականներ։ Մեզ մոտ անհատական անդամակցություն է, մենք չենք ընկնում քանակի հետևից։

-Ի՞նչ գործունեություն է ծավալելու Կայսերական ուղղափառ պաղեստինյան միությունը Հայաստանում։

— Դրանք կրոնական զբոսաշրջության և ուխտագնացության հետ կապված հարցեր են, ընդ որում` ոչ միայն դեպի Սուրբ երկիր, որտեղ շատ ամուր են հայկական եկեղեցու դիրքերը, այլ նաև Ռուսաստան։ Մեզ մոտ հսկայական թվով ռուսաստանցիներ են ապրում, որոնք ցանկանում են լինել Հայաստանում։

Բուենոս Այրեսի Պալերմո թաղամասում գտնվող Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի - Sputnik Արմենիա
Հայկական եկեղեցին ներառվել է Բուենոս Այրեսի տեսարժան վայրերի պաշտոնական ցանկում

Ես ինքս ռուս եմ, բազմիցս եղել եմ այստեղ, ծառայել եմ Ղարաբաղում, սակայն շատերը գիտեն միայն Սևանի և Երևանի մասին։ Բայց չէ՞ որ Հայաստանը քրիստոնեության գանձարան է` իր բազմաթիվ եկեղեցիներով։ Ես ցանկանում եմ, որպեսզի մեր հայ եղբայրները տեսնեն ոչ միայն Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, Էրմիտաժը և Կրեմլը, այլև Ռուսաստանի սրբավայրերը։ Հենց դա էլ մերձեցնում է մարդկանց։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունը շատ ամուր է։

Մեր ծրագրերի մեջ է ակտիվ գործունեությունը Մերձավոր Արևելքում` ուղղված քրիստոնեության պաշտպանությանը։ Լիբանանում հայկական սփյուռքի դիրքերը, որտեղ բնակվում են շուրջ 2 միլիոն փախստականներ Սիրիայից, շատ ամուր են։ Մենք բաժանմունք ունենք Բեյրութում և մտածում ենք, թե ինչպես ներգրավենք այդ աշխատանքում հայկական սփյուռքին։

Հաջորդ ուղղությունը գիտական գործունեությունն է, այդ թվում` պատմության ուսումնասիրությունը։

-Որքանո՞վ է ակտիվ Ձեր համագործակցությունը Երուսաղեմում Հայկական պատրիարքարանի հետ։

— Պաղեստինում ես լավ հարաբերությունների մեջ եմ հայ պատրիարքի հետ, ավելի լավ, քան հունականի հետ։ Տվյալ պահին նա օգնում է ինձ սրբավայրերը վերադարձնելու հարցում. բացում ենք Սերգիեևյան վանատունը։

-Կպատմե՞ք Ղարաբաղում ծառայության մասին։

— Ես 1988թ-ին ծառայել եմ Ղարաբաղում` Վոլսկու շտաբում։ Երբ սկսվեցին զանգվածային կոտորածները, Բաքվում, Սումգայիթում պարետ էի։ Աշխատում էինք ինչ-որ կերպ օգնել հայ ժողովրդին։ Ասեմ, որ հենց Ղարաբաղում եմ ծանոթացել Հայաստանի ապագա նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ։ Այդ ժամանակ մեկը կուսակցության ղեկավար էր, մյուսը` կոմսոմոլի։

-Ամենից շատ ի՞նչն է Ձեզ գրավում Հայաստանում։

— Էջմիածինը, գեղեցկուհի Սևանը, սակայն ամենից շատ հոգեհարազատ են մարդիկ։ Նրանց ջերմ վերաբերմունքը ստիպում է ինձ հաճախ գալ Հայաստան, որտեղ ինձ զգում եմ ինչպես տանը։

-Ո՞րն է Հայաստանի հետ կապված ամենավառ հիշողությունը։

— Կարծում եմ, որ ամեն ինչ դեռ առջևում է (ծիծաղում է)։ Հավանաբար այն, թե ինչպես ենք մենք Երևանում նշել ԱՊՀ հաշվիչ պալատների հոբելյանական տասնամյակը։ Այդ ժամանակ Վրաստանի հետ խզված էին գրեթե բոլոր դիվանագիտական հարաբերությունները։ Սակայն Հայաստան էին ժամանել նախկին ԽՍՀՄ-ի բոլոր պետությունների ներկայացուցիչը։ Այդ ժամանակ հասկացա, որ միակ քաղաքը, որտեղ կարելի է բոլորին միասին հավաքել, Երևանն է։

Լրահոս
0