00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սեպտեմբերն ամառ է

© Sputnik / Asatur YesayantsАрхитектурный комплекс Каскад
Архитектурный комплекс Каскад - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սեպտեմբերի մեկից Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի, Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասաց «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։ Սակայն դա դեռ չի նշանակում, թե հանրապետություն աշուն է եկել. սեպտեմբերին կպահպանվի ամառային ջերմաստիճան։

ԵՐԵՎԱՆ, 29 օգոտոսի — Sputnik. Օգոստոսի 30-31-ին կլինի բարձր ջերմաստիճան` մինչև 38 աստիճան տաքություն և առանց տեղումների եղանակ, իսկ սեպտեմբերի առաջին օրերին` 1-3-ին, մայրաքաղաքում և մարզերում օրվա երկրորդ կեսին սպասվում են տեղումներ ` անձրև, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում, օդի ջերմաստիճանն էլ կնվազի 5, առանձին վայրերում` 6 աստիճանով, հայտնեց Զարուհի Պետրոսյանը։

«Եթե խոսենք Արարատյան դաշտի մասին, ապա սեպտեմբերին այստեղ աշուն չէ, քանի որ աշուն համարվում է, երբ ջերմաստիճանն իջնում է 15 աստիճանից, այսինքն` միջին օրական ջերմաստիճանը դառնում է 15, 14, 13։ Իսկ սեպտեմբերին այստեղ 20-21 է, ինչը համարվում է ամառային ջերմաստիճան»,- նշեց օդերևութաբանը։

Պետրոսյանը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ին Երևանում և Արարատյան դաշտում առավելագույն ջերմաստիճանը չի գերազանցի 33 աստիճանը, իսկ 2-3-ին այն կտատանվի 30-32 աստիճանի սահմաններում։

«Սակայն սա դեռևս ոչինչ չի նշանակում, սրան կհաջորդեն օրեր, երբ կլինի բավականին շոգ, այնպես որ ամառը Հայաստանի հովտային շրջաններում դեռ շարունակվում է»,- ասաց Պետրոսյանը։

Նա հայտնեց, որ սեպտեմբերին միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում սպասվում է նորմային մոտ, տարբեր գոտիներում նորման տարբեր է, Արարատյան դաշտում այն տատանվում է 20-21 աստիճանի սահմաններում, տեղումների քանակը ևս կլինի նորմային մոտ` 7-10 մմ:

«Ինչ վերաբերում է հյուսիսային շրջաններին, ջերմաստիճանի նորման այստեղ 11-13 աստիճան է։ Հաշվի առնենք, թե սեպտեմբերն ինչպիսի ամիս է. օրեցօր արեգակի բարձրությունը հորիզոնից նվազում է, և բնականաբար օրվա տևողությունը կրճատվում է, տեղի է ունենում ջերմաստիճանի աստիճանական նվազում»,- ասաց նա։

Պետրոսյանի խոսքով` սեպտեմբերի առաջին կեսը նույնիսկ հյուսիսային շրջաններում դեռևս ամառային ռեժիմ է, իսկ դրանից հետո դիտվում է 15 աստիճանից ցածր ջերմաստիճան։ Նրա խոսքով` լեռնային շրջաններում աշունն աստիճանաբար կմտնի իր իրավունքների մեջ։ Ամսական տեղումների քանակը նորմայի մեջ կլինի` 25-35 մմ սահմաններում։

«Սեպտեմբերին ամենաշատ տեղումները կլինեն Լոռվա մարզում` 46 մմ, Տավուշի մարզում` 38-40 մմ, Վայոց Ձորի հովտային շրջաններում` 10-15 մմ, լեռնային շրջաններում` 22-23, Սյունիքի հովտային շրջաններում` 13-40, իսկ լեռնային շրջաններում` մինչև 45 մմ։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերը բավական չորային ամիս է»,- հայտնեց օդերևութաբանը։

Պետրոսյանը եզրափակեց, որ այս տարի սեպտեմբերն անակնկալներ չի մատուցի` կլինի նորմային մոտ։

Լրահոս
0