ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Հայաստանի դատախազությունը հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Միրոնովի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդությամբ, դատարանի դահլիճից հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
ԱՄՆ-ի տարածքից անօրինական ճանապարհով ռազմական նշանակության սարքեր դուրս բերելու մեջ մեղադրվող Սերգեյ Միրոնովի փաստաբանները պնդում են, որ գործը քննելու ընթացքում իրենց պաշտպանյալը պետք է գտնվի ազատության մեջ։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` այդ գործի վերաբերյալ որոշում կկայացվի առաջիկայում։