ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի – Sputnik. Կենտրոն–Նորք Մարաշ առաջին ատյանի դատարանում այս պահին ընթանում է ՌԴ քաղաքացի Սերգեյ Միրոնովի ` ԱՄՆ-ին արտահանձնելու հարցով դատական նիստը։
Նիստը դռնփակ է։ Մոսկվայից Հայաստան է ժամանել նաև փաստաբան Կարեն Ներսիսյանը։
«Իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվող վարույթում քրեական հանցագործություն չկա, կա քաղաքական պատվեր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց փաստաբանը։
Դատարանում է նաև Միրոնովի կինը` Յուլիա Միրոնովան, որին նույնպես թույլ չեն տվել ներկա լինել դատական նիստին։
30-ամյա Միրոնովը ձերբակալվել է Երևանի օդանավակայանում օգոստոսի 26-ին: ԱՄՆ-ը նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել` զենք վաճառելու կասկածանքով:

Յուլիա Միրոնովա
© Sputnik / Asatur Yesayants
