ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ռուսաստանցի Միրոնովին վերաբերյալ նյութերը Երևանի դատարանը դեռ չի ստացել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ-ի հարցման համաձայն` Հայաստանում ձերբակալված 30-ամյա Սերգեյի Միրոնովի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել` փողերի լվացման և զենքի անօրինական վաճառքի կասկածանքով։ Միրոնովը ձերբակալված է և գտնվում է մեկուսարանում։
«11։00-ի դրությամբ դատարանը նյութեր չի ստացել ձերբակալված Միրոնովի վերաբերյալ»,- ասաց Խաչատրյանը։
Միրոնովների ընտանիքը սպասում է դատին, որի ժամանակ պետք է պաշտոնական փաստաթղթեր հրապարակվեն, և հնարավոր է` պարզվի նաև Միրոնովին ԱՄՆ արտահանձնելու հանձնելու հարցը։