ԵՐԵՎԱՆ, 29 օգոստոսի — Sputnik. Օգոստոսի 29-ին պայթյուն է որոտացել Բրյուսելում Քրեագիտության ազգային ինստիտուտի շենքի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հայտնել է «Ռոյթերս» գործակալությանը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 02:30-ին: Գործակալությունը, հղում անելով բելգիական լրատվամիջոցներին, հայտնում է, որ լաբորատորիայից ոչ հեռու գտնվող կայանատեղիում ավտոմեքենա են պայթեցրել, որից հետո հրդեհ է բռնկել:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով` շենքում պայթյունի պահին մարդ չի եղել: Զոհվածների կամ տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան։
