ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. «Գոլոս» («Ձայն») երաժշտական շոուի պրոդյուսեր Յուրի Ակսյուտան հաստատել է, որ ծրագրի հինգերորդ եթերաշրջանի ժյուրիի կազմում կլինեն երգիչ Դիմա Բիլանը, Պոլինա Գագարինան, Լեոնիդ Ագուտինն ու Գրիգորի Լեպսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Վաղն այս աթոռները կզբաղեցնեն Դիմա Բիլանը, Պոլինա Գագարինան, Լեոնիդ Ագուտինը և Գրիգորի Լեպսը», — ասել է Ակսյուտան` դիմելով նախագծի մասնակիցներին:
Նախագծի 4-րդ եթերաշրջանի ժյուրիի կազմում էին Լեպսը, Գագարինան, Վասիլի Վակուլենկոն (Բաստա) և երաժիշտ Ալեքսանդր Գրադսկին, որը ժյուրիի կազմում է եղել նաև առաջին երեք եթերաշրջանում:
«Գոլոս» հեռուստատեսային երգի շոուն առաջին անգամ ցուցադրվել է Առաջին ալիքի եթերում 2012 թվականի հոկտեմբերին: Սա The Voice նախագծի ռուսական տարբերակն է: