ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Նոր Օռլեանից Օրլանդո ուղևորվող ինքնաթիռի շարժիչը պայթել է, և ուղևորների աչքերի առաջ օդանավը սկսել է մասնատվել: Ինքնաթիռում 104 մարդ է եղել:
Ականատեսների խոսքով՝ թթվածնային դիմակները դուրս են «թափվել», ինքնաթիռի կապիտանը որոշել է արտակարգ վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Ամեն ինչ բարեհաջող է անցել, ինքնաթիռը վայրէջք է կատարել Պենսակոլա քաղաքում: ԶԼՄ-ների տեղեկության համաձայն՝ տուժածներ չկան: