00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Գերմանիային. պատճառը Հայոց ցեղասպանության բանաձևն է

© AFP 2024 / OZAN KOSE Турция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարան հրաժարվում է թույլ տալ գերմանացի պատգամավորներին մուտք գործել «Ինջիրլիք» ռազմակայան և այդ կապակցությամբ վերջնագիր է ներկայացրել ԳԴՀ-ի կառավարությանը:

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի — Sputnik. Թուրքիայի իշխանությունը պատրաստ է թույլ տալ գերմանացի պատգամավորներին մուտք գործել «Ինջիրլիք» ռազմակայան, սակայն դրա դիմաց Գերմանիայի կառավարությունից պահանջում է հեռու մնալ Բունդեսթագի ընդունած բանաձևից, որում Օսմանյան Կայսրությունում հայերի զանգվածային ոչնչացումը ցեղասպանություն է որակվում։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Der Spiegel-ին:

Der Spiegel-ի տեղեկությունների համաձայն` թուրքական կողմը պատրաստ է թույլատրել այցը, եթե Գերմանիայի կառավարությունը հեռու մնա Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևից:

«Մենք կարող ենք համակերպվել այն փաստի հետ, որ բունդեսթագը նման որոշում է ընդունել: Սակայն Գերմանիայի կառավարությունը պետք է հասկացնել տա, որ «ցեղասպանություն» եզրույթը իրավաբանական նշանակություն չունի», — մեկնաբանել է թուրք բարձրաստիճան դիվանագետը:

Գերմանիայի ԱԳՆ-ն փորձում է այնպիսի լուծում գտնել, որը թույլ կտա բոլոր կողմերին «պահպանել դեմքը»», — նշում է պարբերականը:

Այս շաբաթ Թուրքիա կատարած այցի ժամանակ Եվրոպայի գործերով պետական նախարար Միխայել Ռոտը հայտնել է, որ բունդեսթագի բանաձևում նշվում է, որ հայերի զանգվածային կոտորածում իրենց պատասխանատվությունն ունի նաև Կոստանդնուպոլսի հետ համագործակցող Գերմանական կայսրությունը: Փաստաթուղթն ինքնին, նրա խոսքով, ուղղված չէ Թուրքիայի այսօրվա իշխանության դեմ, այլ խոսքը վերաբերում է գերմանացիների մեղքն իմաստավորելու մասին:

«Անկարային նման քայլերը չեն բավարարում, գրում է Der Spiegel-ը,- Թուրքիան պահանջում է, որ ԳԴՀ կառավարությունը համապատասխան հայտարարություն անի կանցլերի կամ ԱԳՆ ղեկավարի մակարդակով»:

Գերմանիայի և Թուրքիայի հարաբերությունները վատացել են Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո։ Դրանից հետո Անկարան հրաժարվել է թույլ տալ գերմանացի պատգամավորներին մուտք գործել «Ինջիրլիք» ռազմակայան։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այս հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ 50 նահանգներից 44-ը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0