00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջիվանու 170-ամյակը. ծաղիկների խոնարհում և հոգեհանգստյան կարգ

© HAYARTUNԽոնարհում Ջիվանու շիրիմին
Խոնարհում Ջիվանու շիրիմին - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աշուղ Ջիվանու 170-ամյակի տոնակատարությունը մեկնարկել է նրա շիրմին ծաղիկ խոնարհելով ու հոգեհանգստյան կարգով:

ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները, Ջավախքի աջակցության հիմնադրամի ղեկավարները, Վիրահայոց թեմի հոգևոր դասը, համայնքային կառույցների ներկայացուցիչները, թբիլիսահայ մտավորականները ծաղիկ են խոնարհել աշուղ Ջիվանու (Սերոբ Ստեփանի Լևոնյան) շիրիմին:

Ինչպես տեղեկացնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը, ծաղիկների խոնարհումով և հոգեհանգստյան արարողությամբ էլ մեկնարկել է Մեծ գուսանի ծննդյան 170-ամյակի տոնակատարությունը:

Բացելով հիշատակի միջոցառումը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկաներին հրավիրել է մասնակցելու օգոստոսի 27-ին աշուղ Ջիվանու ծննդավայր Կարծախ գյուղում կայանալիք Ջիվանու ավանդական երգարվեստի մեծարման միջոցառմանը, որը կնշանավորվի աշուղական արվեստի մրցույթով և գուսանի տուն-թանգարանի հանդիսավոր բացմամբ:

Աշուղ Ջիվանու խոհափիլիսոփայական և ժողովրդական ստեղծագործության մեծարման և խոնարհումի խոսք են ասել բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, ՋԱՀ-ի նախագահ Սոս Սահակյանը, գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը:

Մեծ գուսանի ծոռնուհի, Արաքսյա դստեր թոռը՝ Գրետա Նիժարաձեն, երախտագիտության խոսքեր է ուղղել Ջավախքի աջակցության հիմնադրամին և Ախալքալաքի մունիցիպալիտետին, ում նախաձեռնությամբ և աջակցությամբ բացվում է իր մեծ պապի տուն-թանգարանը նրա ծննդավայրում:

Ներկաների կողմից Կարծախ գյուղից բերված հող ու ջրով ցողվել է Ջիվանու տապանաքարը:

Միջոցառման ավարտին հավաքվածներին օրհնության խոսք է հղել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Սրբազան հայրը մեծարման խոսքեր է ուղղել Ջավախքին և Ջավախքի արվեստասեր հայությանը, որը դարձել է հայապահպանության օրինակ, նաև հայ-վրացական բարեկամության անքակտելի օղակ:

Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի մասնակցությամբ կատարվել է հոգեհանգստյան արարողություն, որն ուղեկցվել է Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու երգչախմբի կատարումներով:

Լրահոս
0