ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի — Sputnik. Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի նկուղում շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ 1965 թ. ծնված Սարգիս Խ.-ն հայտնաբերել է «ԲՄ-22» տիպի հրթիռահրետանային արկ, որը ՀՀ ՊՆ սակրավորների կողմից տեղափոխվել է զորամաս` վնասազերծելու նպատակով:
ՀՀ ոստիկանության մամուլի ծառաությունը հայտնում է, որ կատարվում է հետաքննություն: