00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օլիմպիական գիշեր, ուրախության արցունքներ ու երջանիկ երկրպագուներ

© Sputnik / Asatur YesayantsОлимпийского чемпиона Артура Алексаняна встретили в аэропорту "Звартноц"
Олимпийского чемпиона Артура Алексаняна встретили в аэропорту Звартноц - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Օլիմպիական մեդալակիրներին հայրենիքում անհամբերությամբ էին սպասում, և ահա վերջապես եկավ այդքան սպասված օրը. օգոստոսի 26-ի գիշերը մարդիկ սկսեցին խումբ-խումբ հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում:

Մարզիկների հարազատները, բարեկամներն ու երկրպագուները «գրոհեցին» օդանավակայանը և սկսեցին րոպեներն ու վարկյանները հաշվել:

Մեկն իր հետը աղավնիներ էր բերել, որ բաց թողնի այն պահին, երբ մարզիկները ժամանեն, մեկ ուրիշն էլ անընդմեջ օլիմպիականների անուններն էր վանկարկում: Ոստիկաններն էլ փորձում էին հասարակական կարգը պահել ու հանգիստ բացատրում էին, որ պետք է տարածքն ազատ թողնել մեդալակիրների համար:

Հայ օլիմպիականները վերադարձան հայրենիք - Sputnik Արմենիա
Հրաշալի քառյակ կամ ինչպես դիմավորեցին հայ մարզիկներին

Հավաքվածները գոչում էին, ծափ տալիս, ժողովդրական երգեր երգում, երբ վերջապես վրա հասավ բաղձալի պահը: Օլիմպիական չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը, ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը հասան Երևան: Հավաքվածները մի պահ անկառավարելի դարձան:

Բոլորը ճչում էին, հրմշտում և անտեսում ոստիկանների՝ տարածքն ազատ թողնելու հորդորները: Հենց այդ պահին էլ մարզիկների կողքին հայտնվեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Օլիմպիական մրցանակակիրներին «զարդարեցին» դափնեպսակներով ու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մեդալներով: ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը ոսկե մեդալ հանձնեց Միհրան Հարությունյանին, որն Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ էր ստացել մրցավարական սխալ գնահատման պատճառով:

Олимпийского чемпиона Артура Алексаняна встретили в аэропору - Sputnik Արմենիա
Հայ օլիմպիականների վերադարձը տոնի վերածվեց

Դիմավորման բուռն ու հանդիսավոր արարողությունից հետո մարզիկները դուրս եկան օդանավակայանից, ու երկինքը բոցավառվեց գույնզգույն հրավառությունից: Քաղաքապետարանի տրամադրած երկհարկանի ավտոբուսը օրվա հերոսներին տարավ դեպի Հանրապետության հրապարակ: Երկրպագուների բանակն ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներն էլ՝ նրանց հետևից: Ամբողջ ճանապարհին մարզիկները ձեռքով էին անում մարդկանց, իսկ Միհրան Հարությունյանը օդային համբույրն էր ուղարկում բոլորին:

Վերջապես հասան հրապարակ: Փոքր-ինչ կանգնեցին ավտոբուսի երկրորդ հարկում, կրկին ողջունեցին մարդկանց ու ժպիտով շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելությյան համար: Արթուր Ալեքսանյանը մոտեցավ Միհրան Հարությունյանին, վերցրեց եռագույնն ու սկսեց թափահարել ոգևորված մարդկանց աղաղակների ներքո:

Սիմոն Մարտիրոսյանը մոտեցավ հարազատներին, մարդկանց մի մասը շարժվեց Սիմոնի կողմ՝ ողջագուրվելու, գրկելու ու շնորհավորելու համար, ու այդ թեժ պահին Sputnik Արմենիայի թղթակցին հաջողվեց մի քանի բառ «պոկել» մարզիկից: Մարտիրոսյանն ասաց, որ հրաշալի տրամադրություն ունի ու գոհ է ամեն ինչից:

Հետո Արթուր Ալեքսանյանը հեռացավ «անգլիական ձևով», իսկ Միհրան Հարությունյանը շարունակեց լողալ ժողովրդական սիրո ալիքներում: Նրան քաջալերում էին, վստահեցնում, որ իսկական չեմպիոնը հենց նա է, ու ընդհանուր տրամադրությունից երևում էր, որ մարդիկ պատրաստվում են մինչև լույս տոնել իրենց հերոսների վերադարձը:

Լրահոս
0