ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի – Sputnik. «Զվարթնոց» օդնավակայանում մեծ թվով երկրպագուներ են հավաքվել և սպասում են Ռիոյից վերադարձող հայ օլիմպիականներին: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը:
Տարբեր տարիքի մարդիկ՝ օլիմպիականների նկարներն ու ազգային դրոշները բռնած, բարձր տրամադրությամբ րոպեներն են հաշվում, թե երբ է վայրէջք կատարելու մարզիկներին տեղափոխող ինքնաթիռը: Մարդիկ ժամանակ առ ժամանակ վանկարկում են՝ Միհրան, օլե, օլե՝ իրենց աջակցությունը հայտնելով մրցավարական սխալ գնահատականի պատճառով ոսկե մեդալից զրկված Միհրան Հարությունյանին: