00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանցի աղջնակը «Կռունկ» է երգում

© Арменуи МхоянНика Афкари
Ника Афкари - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գյումրիում համերգ ունեցավ իրանցի պատանի երգչուհի Նիկա Աֆկարին։ Երգչուհին իր համերգներով խաղաղության կոչ է անում աշխարհին, իսկ ի հիշատակ Հայոց ցեղասպանության` կատարում է «Կռունկ» և «Գարուն» երգերը:

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի — Sputnik. Արմենուհի Մխոյան. Նիկան 11 տարեկան է՝ Իրանից։ Նա նման է հրեշտակի` բարություն ու խաղաղություն ճառագայթող խորիմաստ աչքեր, թավշա աստվածային ձայն։ Երկու հյուսքով, անչափ բարի սևաչյա աղջնակը փխրուն տեսք ունի, սակայն համամարդկային բեռն է իր ուսերին է կրում՝ խաղաղության կոչ հնչեցնելով աշխարհի տարբեր երկրներում:

Նիկան տարբեր երկրներում մենահամերգներ է ունենում «Երաժշտությունը հանուն խաղաղության» հիմնադրամի նախաձեռնությամբ, որի հիմնադրիրը մայրն է՝ Նազլի Բախշայեշը: Մայրը նաև բեմում աղջկա կողքին է՝ նվագակցելով փոքրիկ երգչուհուն:

© Арменуи МхоянՆիկա Աֆկարիին նվագակցում է մայրը` Նազլի Բախշայեշը
Ника Афкари - Sputnik Արմենիա
Նիկա Աֆկարիին նվագակցում է մայրը` Նազլի Բախշայեշը

Նիկան իր համերգներով դատապարտում է մարդածին բոլոր աղետները՝ պատերազմներն ու ցեղասպանությունը, չի մոռանում նաև ներկայացնել 20-րդ դարի մեծագույն ողբերգությունը` Հայոց ցեղասպանությունը: Նիկան ասաց, որ մայրիկն է իրեն պատմել Հայոց ցեղասպանության մասին, որից հետո ինքն իր ծրագրում ընդգրկել է նաև «Գարուն» ու «Կռունկ» երգերը: Սա այն եզակի դեպքերից է, երբ հայկական արմատներ չունենալով` արվեստագետը խոսում ու դատապարտում է Հայոց ցեղասպանությունը: Նիկան երգում է տարբեր լեզուներով՝ պարսկերեն, ռուսերեն, ճապոներեն, հայերեն և այլն:

Օգոստոսի 25-ին Նիկան Գյումրիում էր՝ ներկայացրեց 6 երգ, իսկ որպես եզրափակում` հնչեցրեց «Կռունկը»: Յուրահատուկ թավշյա ձայն ու մեծահասակին հատուկ կատարողական վարպետություն, իսկ ամենակարևորը՝ համամարդկային կոչ, և հանդիսատեսն անկարող է հիացմունքն ու արցունքները զսպել:

Հետաքրքրվեցի՝ դժվար չէ՞ «Կռունկը» կատարել:

«Ոչ,-նշեց աղջնակը` հավելելով,- «Կռունկը» ոչ միայն Հայաստանում եմ երգելու, այլև այն բոլոր երկրներում, ուր գնալու եմ՝ որպես ցեղասպանությունը դատապարտող կոչ»:
Բոլոր երկրներում Նիկան պատրաստում է թղթե կռունկներ և համերգից հետո` որպես խաղաղության խորհրդանիշ, բաժանում է հանդիսատեսին:

© Арменуи МхоянՆիկայի պատրաստած կռունկները
Оригами журавлик - Sputnik Արմենիա
Նիկայի պատրաստած կռունկները

Նիկան առաջին անգամ չէ Հայաստանում. արդեն հասցրել է Գյումրիում մասնակցել երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» փառատոնին՝ գրավելով առաջին հորիզոնականը: Նիկայի համար մենահամերգներով շրջագայության ողջ տարվա ծրագիրն արդեն կա՝ դրա մասին ավելի շատ խոսում է մայրը:

«Մոտ 5 տարի աշխատում ենք քարոզել խաղաղություն և դատապարտել պատերազմներն ու ցեղասպանությունը: «Երաժշտություն հանուն խաղաղության» հիմնադրամի միջոցով նախագծեր ենք իրականացրել Ճապոնիայում ու Իրանում: Արդեն 4-րդ անգամ եմ գալիս Հայաստան և ամեն անգամ նորանոր բաներ եմ իմանում ցեղասպանության մասին: Ահա այդ պատճառով իմ դուստրը երկու երգ է երգում ցեղասպանության թեմայով»,- նշեց Նազլի Բախշայեշը՝ փաստելով, որ Գյումրին շատ է հավանում՝ քանի որ մշակութային քաղաք է, ուր յուրաքանչյուր քար մշակույթ է շնչում:

Կատարողական բարձր արվեստի և հայ-իրանական մշակութային կապերի ամրապնդման համար Նիկան պարգևատրվեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի պատվոգրով և Գյումրու Երիտասարդական պալատի շնորհակալագրով ու հուշանվերով՝ իր գծանկարը, որն ամենաշատն ուրախացրեց փոքրիկ երգչուհուն, և նա չթաքցրեց անկեղծ զարմանքն ու հիացմունքը:

© Арменуи МхоянՆիկա Աֆկարիին նվիրեցին իր պատկերով գծանկար
Ника Афкари - Sputnik Արմենիա
Նիկա Աֆկարիին նվիրեցին իր պատկերով գծանկար

Համերգի ավարտին՝ ի նշան խաղաղության և համերաշխության, Նիկան իր պատրաստած թղթե կռունկները նվիրեց հանդիսատեսին:

Լրահոս
0